Սե՛րժ, ոչ մի անհարգալից վերաբերմունք չկա ասածիս մեջ, բայց դու մեր հայրը չես, և մենք քո զավակները չենք. Սերժ Թանկյանը՝ Սերժ Սարգսյանին

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Ամերիկահայ ռոք երաժիշտ-երգահան, աշխարհահռչակ System of A Down խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է Հայաստանում վերջին օրերին ծավալվող իրադարձություններին:

«Վերջապես, Հայաստանում անհավանական մի բան է տեղի ունենում։ Քաղաքացիական անհնազանդությունը ընդլայնվում է և վերաճում է գործադուլների և դասադուլների՝ ընդդեմ անարդար, կոռումպացված էլիտայի։ Սա նոր Հայաստանի առաջին շաբաթն է, և ինչ էլ տեղի ունենա, անտարբերությունը վերացած է։ Սերժ Սարգսյանն (հին նախագահ, նոր վարչապետ) ընդունել է, որ բնակչության 60 տոկոսը իրեն չի սիրում և համաձայն չէ իր հետ։ Այդուհանդերձ, նա շարունակում է իր հովանավորչական մոտեցումն ու կառավարումը։ Սե՛րժ, ոչ մի անհարգալից վերաբերմունք չկա ասածիս մեջ, բայց դու մեր հայրը չես, և մենք քո զավակները չենք։ Դու ծառայել ես Հայաստանի ժողովրդին և այլևս կենսունակ, հարգված ղեկավար չես․․․»,- գրել է Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում։