Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների նկատմամբ կիրառվել է սանկցիա՝ 50 հազար դրամ տուգանքի տեսքով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, դատական սանկցիա է կիրառել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ։  Նրանցից յուրաքանչյուրը պարտավորվել է վճարել տուգանք՝ 50.000 դրամի չափով: Այս մասին Factor.am-ը տեղեկացավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից:

Ինչպես տեղեկացրել էինք, մեղադրող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հրապարակվելուց հետո, Քոչարյանի պաշտպանները հայտարարել են, որ մեղադրանքը պարզ չէ և պահանջել պարզաբանել դրա էությունը, սակայն պարզաբանումներ չստանալով՝ լքել դատական նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառել։ Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով՝ շուրջ մեկ տարվա քննությունից հետո, դատարանն այսօր դատաքննության փուլ մտավ։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Ըստ որի՝ 2008 թվականին գործարար Սիլվա Համբարձումյանը հանք շահագործելու նպատակով՝ ուսումնասիրման հատուկ լիցենզիաներ ստանալու և իրեն պատկանող ընկերության վաճառքին չխոչընդոտելու համար, նախկին արտգործանախարար Վարդան Օսկանյանի միջնորդությամբ դիմել և կաշառք է առաջարկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և այլ պաշտոնատար անձանց։ Վերջիններս կաշառքի առաջարկն ընդունել են, որը ստանալու նպատակով պաշտոնյաների անունից դրանք ստանալու համար ներկայացել է Քոչարյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը։ 2008թ.փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ,ըստ մեղադրանքի,պաշտոնաթող նախագահը ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառք։

Իսկ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006թ փետրվարից մինչև 2008թ ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, 2008թ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 309 մլն ՀՀ դրամին համարժեք 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև՝ խեղաթյուրելով և թաքցնելով նման գումարի իրական բնույթն ու ծագումը, օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

Ռոզա Վարդանյան