Ո՞վ է պատասխանատու թափառող շների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար. Գյումրու քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն

Լուրեր

09.02.2026 | 23:09
V-BAT հետախուզական ԱԹՍ-ը՝ Հայաստանում. Պապիկյանը՝ ՀՀ-ԱՄՆ համագործակցության մեկնարկի մասին
09.02.2026 | 23:06
ՀՀ նախագահը դատավոր է նշանակել
09.02.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.02.2026 | 22:32
Հայաստանը բարձր մակարդակով է իրականացրել տեղահանվածների ընդունման և ինտեգրման գործընթացը. Սանդրին՝ Խուդաթյանին
09.02.2026 | 22:17
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում
09.02.2026 | 21:59
Կուբան զգուշացրել է օտարերկրյա ավիաընկերություններին, որ նրանց օդանավերի լիցքավորման համար վառելիք չկա
09.02.2026 | 21:43
Ալիևը Ամերիկյան հրեական կազմակերպությունների պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է TRIPP-ը
09.02.2026 | 21:30
«Հրազդանի կիրճն անվանափոխել Նիկիտա Սիմոնյանի անվամբ»․ ավագանին վաղը կքննարկի ընդդիմության առաջարկը
09.02.2026 | 21:13
Ներկայացվել են Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները
09.02.2026 | 21:03
ԱՄՆ փոխնախագահի այցն արտացոլում է ՀՀ-ի ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարձր մակարդակը. ՀՀ նախագահ
09.02.2026 | 21:00
ՌԴ-ի բազան դուրս է բերվելու, եթե բացվի Թուրքիայի, Ադրբեջանի սահմանը․ թրքացմամբ վախեցնում են, որ ձախողեն պրոցեսը․ Յուրի Ավագյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:56
Ըստ Միրզոյանի՝ Վենսի հետ նաև գերիների հարցն է քննարկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:45
Շնորհակալություն եմ հայտնել Վենսին իր անձնական ներդրման համար․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:39
Մեր նախագահն աշխատում է Իրանի հետ փոխշահավետ համագործակցության գալու համար․ Վենս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:32
Նա մի անձնավորություն է, որն ի վիճակի է երկարատև համագործակցություն կառուցել․ Վենսը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին օրերին կենդանասերներն ահազանգում են Գյումրիում թափառող կենդանիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորումների մասին. համացանցում տարածված լուսանկարներում պատկերված են ակնհայտ դաժանությամբ սպանված շներ։ Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն այսօր «Երկխոսության մեդիա կենտրոն»-ում հրավիրված՝թափառող շների խնդրի լուծման շուրջ քննարկման ժամանակ վստահեցրել է, որ քաղաքապետարանը որևէ առնչություն չունի շների սպանդի հետ։ Նա հայտնեց, որ իրենք այսօր գրավոր դիմում են հղել ոստիկանություն՝ խնդրելով ճշտել արդյո՞ք իսկապես Գյումրիում են կատարվել այդ դեպքերը։
«Մենք շատ մտահոգված ենք։ Տեղյակ եք, որ հրապարակումներն այս երկու օրվա ընթացքում են կատարվել։ Մենք երեկ խորհրդակցություն ենք անցկացրել, այսօր գրություն ենք ուղարկել ոստիկանություն։ Դեռ պատասխան չունենք ոստիկանությունից։

Կարող եմ վստահեցնել, որ քաղաքապետարանը նման հրահանգ չի տվել և չի էլ տա, այն գործողությունը, որը տեղի է ունենում, քրեորեն պատժելի է։
Մենք հրահանգ տալու կարիք էլ չունենք այս պարագայում, որովհետև պայմանագիր ունենք ընկերության հետ, որը զբաղվում է շների ստերջացմամբ և վնասազերծմամբ, դրանից հետո բարբարոսական մեթոդներով քաղաքապետարանի կողմից շներին վերացնելու իմաստն էլ այստեղ չկա։
Հասկանում եմ, որ բոլոր սլաքներն ուղղվում են դեպի համայնքապետարան, պարզ ասում եմ՝ մեծ գումարներ է համայնքապետարանը ծախսում խնդիրը լուծելու համար։ Մեծ գումարները ծախսելու ընթացքում պահանջ է դրվել, այն կենդանիները, որոնք վտանգ են ներկայացնում, միանշանակ քնեցվելու են։ Եթե մենք կարող ենք օրենքի սահմաններում քնեցել, ինչո՞ւ օրենք խախտենք, բարբարոսական մեթոդներով կենդանուն կրակենք, կամ ինչ-որ տեսնում ենք՝ շան վիզը կտրած, երբ դա քրեորեն պատժելի արարք է»,-ասաց փոխքաղաքապետը։

Նա տեղեկացրեց, որ մոտավոր հաշվարկներով, Գյումրիում կան մոտ 2500 թափառող շներ, սակայն թիվն անընդհատ փոփոխվում։ Գյումրու քաղաքապետարանը շների ստերջացման համար համայնքային բյուջեից այս տարի հատկացրել է 30 միլիոն դրամ։

«Թափառող շների թիվը կշատանա, եթե խնդրին կոնկերտ լուծում չտանք։ Կոնկրետ լուծումը միայն ստերջացումը չէ, հասարակությունը թող իմանա, կենդանասերները իմանան, որ մեր լուծման մեթոդները միայն օրինական են լինելու, բայց այս օրինական մեթոդների մեջ նաև կենդանիների քնեցումն է մտնում»,-ասաց փոխքաղաքապետը։

«Գյումրու թափառող շների կենտրոն»-ի գլխավոր անասնաբույժ Արսեն Սումբուլյանն էլ անդրադարձավ կենդանիներին քնեցնելով՝ ոչնչացնելու մասին ահազանգերին։ Ըստ մասնագետի, դա կեղծ տեղեկատվություն է, և իրենք կենդանիներին քնեցնում են միայն այն դեպքում, երբ անկառավարելի ագրեսիա են դրսևորում, երբ հիվանդ են ու վտանգ են ներկայացնում հասարակության համար։

Քննարկմանը հրավիրված կենդանասեր Սահականույշ Եգանյանն էլ ասաց՝ վստահ չէ, որ դաժանաբար սպանված շների լուսանկարները հենց Գյումրիում են արվել։

«Ես տարբեր մարդկանց հետ եմ զրուցել, որոնք ասում են գայլերը գիշերն են դուրս գալիս, սոված են ձմռան պատճառով, և սկսում են հոշոտել կենդանիներին, թող ոստիկանությունը պարզի որտեղ է կատարվել»,- ասաց Սահականույշ Եգանյանը։

Արմիկ Մովսիսյան