«Ֆաջր» թատերական փառատոնում «Լոռեցի Սաքոն» ներկայացումն արժանացել է բարձր գնահատանքի

Լուրեր

19.05.2026 | 14:27
Ադրբեջանն իրական շահագրգռվածություն է ցուցաբերում՝ փակելու Հայաստանի հետ հակամարտության էջը. Բայրամով
19.05.2026 | 14:19
Առավոտ ասում են՝ սիրում ենք բոլորիդ, կեսօրին՝ սատկացնելու ու կզցնելու ենք բոլորիդ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:08
Իրանի խաղաղության նոր առաջարկը ներառում է պատերազմական վնասի փոխհատուցում և ամերիկյան զորքերի դուրսբերում
19.05.2026 | 14:00
230 մլն դրամ շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Արման Բաբաջանյանը
19.05.2026 | 13:51
Սի Ցզինպինը Թրամփին ասել է, որ Պուտինը «կարող է զղջալ Ուկրաինա ներխուժելու համար». FT
19.05.2026 | 13:43
Շատ լավ հասկանում ենք, ՌԴ-ից չէ որ պետք է ասեն՝ ԵՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:37
70 մլն դրամ փոխառություն, 2 առանձնատուն․ ինչ է հայտարարագրել ԴՕԿ-ի առաջին համարը
19.05.2026 | 13:32
ՌԴ-ում միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացվեն՝ ավելի քան 64,000 անձնակազմի մասնակցությամբ
19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
Բոլորը

Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աջակցությամբ Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը փետրվարի 6-11-ը Թեհրանում մասնակցել է «Ֆաջր» միջազգային թատերական փառատոնին․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Համազգային» թատրոնը փառատոնին ներկայացել է Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ստեղծագործության հիման վրա ստեղծված ներկայացմամբ:

Թատրոնի դերասաններն այս ներկայացմամբ «Նազերզադեհ» սրահում անցկացված փառատոնին հանդես են եկել 2 անգամ։ «Լոռեցի Սաքոն» ներկայացվել է նաև տեղի հայ համայնքին՝ Իսպահանի և Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության սրահներում՝ արժանանալով թե՛ իրանցի, թե՛ հայ հանդիսատեսի բարձր գնահատանքին։ Միջոցառումներին ներկա էին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը, դեսպանատան աշխատակիցներ։

Ռեժիսոր, դերասան Նարինե Գրիգորյանի խոսքով՝ հյուրախաղային օրերը եղել են շատ հագեցած։

«Հինգ օրվա ընթացքում թատրոնի դերասանները հանդես են եկել 4 ներկայացմամբ: Փառատոնի շրջանակում դիտել ենք նաև մի շարք ներկայացումներ։ «Ֆաջր» փառատոնին մասնակցում ենք արդեն երկրորդ անգամ, սակայն այս անգամ, համաճարակով պայմանավորված, փառատոնի ծրագիրը համեմատաբար ավելի փոքր էր։ Հյուրախաղերի օրերին հանդիպել ենք «Ֆաջր» փառատոնի տնօրենի հետ, ով բավականին տպավորված էր մեր ներկայացմամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը ցանկություն են հայտնել առավել ընդլայնելու մշակութային համագործակցությունը, և այդ համատեքստում մենք իրանցի գործընկերներին տեղեկացրել ենք այն ծրագրերի մասին, որոնք նախանշել ենք իրականացնելու երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում»,- նշել է Նարինե Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Իրանում Հայաստանի դեսպանատանը, հայ համայնքին, և իրանցի գործընկերներին՝ փառատոնին մասնակցելու գործում ցուցաբերած աջակցության համար: