Ֆիզիկայի գիտավանից շինտեխնիկան դուրս է բերվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

17.12.2025 | 16:16
Բասկետբոլի Հայաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին
17.12.2025 | 16:05
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը վաղը Հայաստան կայցելի
17.12.2025 | 15:55
Պոլսի Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին ու իր մտահոգությունները փոխանցել
17.12.2025 | 15:44
Նպաստի նոր տեսակ՝ երեխա ունեցող ընտանիքների համար․ փոխնախարարը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:32
Սիրելի երեխաներ, ձեզ 2 պատգամավորի հետ կծանոթացնեմ․ Սիմոնյանը՝ Տ․ Մարգարյանի օգնականի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:31
Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
17.12.2025 | 15:23
Նարեկ Ղահրամանյանը` Սյունիքում դպրոցները փակելու տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:14
Անկարան ու Բաքուն ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
17.12.2025 | 15:06
Factor TV-ի անդրադարձից հետո Կճոյանի գործի քննությունը փորձում են «անաղմուկ» դարձնել
17.12.2025 | 15:02
3-ամյա Տիգրանի մահվան պատճառն,ըստ ՔԿ-ի, հաստատվել է//Էուլջեքչյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 14:55
Մենք հաշվի ենք առնում ադրբեջանական և հայկական կողմերի շահերը. Կոբախիձե
17.12.2025 | 14:50
Նոտարական գործարքներ՝ թվային միջավայրում․ ինչ փոփոխություններ են սպասվում Կադաստրի կոմիտեում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 14:43
Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը Վաշինգտոնի համաձայնագրի հարցում․ Իրանում ՀՀ դեսպան
17.12.2025 | 14:37
Արման Ծառուկյանը՝ UFC-ի նախագահի հետ հարաբերությունների ու Փիմբլեթ-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասին
17.12.2025 | 14:30
Խաղաղության նոր պլանը ներառում է ԱՄՆ-ի և Եվրոպայի ուժերի կողմից ռուսական ագրեսիան կանխելու կոնկրետ մեխանիզմներ. NYT
Բոլորը

Քիչ առաջ շինհրապարակից հեռացվեց Ֆիզիկայի գիտավանում շինարարության մեջ ներգրավված շինտեխնիկան․ այս մասին ասված է Ֆիզգորոդոկ Երևանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։ Նախաձեռնող խմբի գնահատմամբ՝ հավանաբար դրա համար հիմք են հանդիսացել Երևանի քաղաքապետին ուղղված նամակում արված բացահայտումները։ Ստորև ներկայացված են հատվածներ՝ քաղաքապետին հասցեագրված նամակից․

«Հարգելի՛ պարոն քաղաքապետ,

Մինչ մենք անցյալ տարվա վերջից սպասում ենք Ձեր հրապարակավ խոստացված այցելությանը «Ֆիզգորոդոկ», բացահայտվել են կառուցապատող «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-իԻ հետ կապված նոր խայտառակ խախտումներ, որոնք պահանջում են Ձեր անհապաղ միջամտությունը:

«ՌԱՏԿՈ»-ին 29.07.2021թ-ին. տրամադրված Շինթույլտվությունը հիմնված է ակնհայտ կեղծիքի վրա:
Շինթույլտվության մեջ նշված է, որ «ՌԱՏԿՈ»-ի նախագծային փաստաթղթերը ստացել են «ԱՐՏՊՐՈ» ԱԿ (Լիցենզիա 16682) 12.05.2021թ. հ. Փ-03 փորձագիտական դրական եզրակացությունը:

Ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքի լիցենզավորված կազմակերպությունների ցանկերի (http://www.minurban.am/am/info/licenzcank), «ԱՐՏՊՐՈ»-ն փորձաքննության բնագավառում լիցենզավորված անձ չի հանդիսացել 12.05.2021թ. դրությամբ: «ԱՐՏՊՐՈ»-ի 10.11.2017թ-ին տրված «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն» թիվ 16682 լիցենզիայի ուժը կորցրել է, քանի որ այդ տեսակի բոլոր լիցենզիաների գործողությունը դադարել է օրենքի ուժով 01.01.2020թ-ից՝ համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների (տես՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=132210): Նոր տեսակի լիցենզիա («Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն») «ԱՐՏՊՐՈ»-ն չի ստացել:
Ուստի, նախագիծը չի անցել պարզ փորձաքննություն, ինչի պարագայում չէր կարող անցնել նաև պետական համալիր փորձաքննություն:

Նշված փաստով ակնհայտ և անհերքելի կերպով հաստատվում է, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից «ՌԱՏԿՈ»-ին տրամադրված Շինթույլտվությունը, ըստ էության, կեղծիքի արդյունք է: Լիցենզիա չունեցող անձի կողմից «փորձագիտական եզրակացություն» տալն ինքնին պարունակում է հանցավոր ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ակնհայտ հատկանիշներ (ՀՀ Քր.Օր. հ.188): Միաժամանակ, այդպիսի «փորձագիտական եզրակացություն» հիման վրա համալիր պետական փորձաքննության դրական եզրակացության և շինթույլտվության տրամադրումն առնվազն պարունակում պաշտոնեական լիազորությունները չարաշահման հատկանիշներ (ՀՀ Քր.Օր. հ.308):

Հարց է առաջանում, ինչպե՞ս է այդ ամենը հնարավոր դարձել, ո՞վքեր են դրանում մեղավոր, և ի՞նչ պատասխանատվություն պետք է կրեն:

Սակայն նախքան այդ հարցը պարզելը և անկախ դրանից, ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ԴԻՄՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ, ԿՈՉ ԱՆԵԼՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-Ի ՇԻՆԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՀԻՄՆՎԱԾ Է ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ:

Շինթույլտվությունը անվավեր ճանաչելուց առաջ և առաջին հերթին, կարծում ենք, որ հարկավոր է անհետաձգելի քայլեր ձեռնարկել ակնհայտ անհիմն շինթույլտվության հիման վրա շինարարական աշխատանքների անհապաղ կասեցնելու ուղղությամբ:

Այդ աշխատանքներով արդեն իսկ հսկայական վնաս է պատճառվել նորահայտ հուշարձան ճանաչված Ֆիզիկայի ինստիտուտի բանավանին՝ հայտնի և բոլորի կողմից սիրված կանաչապատ «Ֆիզգորոդոկ»-ին, թաղամասի բոլոր բնակիչներին, ամբողջ Երևան քաղաքին և ողջ Հայաստանի Հանրապետությանը»: