«Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում». Հայաստանի պատմության թանգարանում ցուցահանդես կբացվի

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագիրը կրող ցուցահանդեսը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

2021 թվականի նոյեմբերից «Հողի գաղտնիքը» ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվում են հնագիտական ուսումնասիրություններից հայտնաբերված գտածոների ցուցադրություններ` կարևորելով պատմության և մշակույթի հուշարձանների հանրահռչակումը:

Ցուցահանդեսը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ:

«Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 18-ին, իսկ լայն հանրության համար այն հասանելի կլինի փետրվարի 19-ից:

«Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցադրության շրջանակում ի մի են բերվել Արտաշատի՝ տարբեր տարիների պեղումներից հայտնաբերված այն գտածոները, որոնք լավագույնս ներկայացնում են հուշարձանի մի քանի հազարամյակ ընդգրկող պատմությունը. ներկայացվելու է շուրջ 300 ցուցանմուշ։ Ցուցադրության նպատակն է հանրությանը ներկայացնել հնագույն մայրաքաղաքի պատմությունն ու պեղված եզակի նմուշները։

Հայոց մայրաքաղաքի կանոնավոր ուսումնասիրությունը և հնագիտական պեղումները, որ սկսվել են 1970 թ. ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի արշավախմբի կողմից, շարունակվում են մինչ օրս։