Pfizer պատվաստանյութը Հայաստանում է, բայց պատվաստման ցուցանիշով մնում ենք հետնապահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
Բոլորը

Pfizer պատվաստանյութի շուրջ 100 հազար դեղաչափ արդեն Հայաստանում է։ Այն ներկրվել է ՀՀ Առողջապահության նախարարության և ամերիկյան Pfizer դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով։ Գործադիրն այդ նպատակով 2021 թվականի դեկտեմբերի վերջին պետբյուջեից 1.2 մլրդ դրամ էր հատկացրել Առողջապահության նախարարությանը։ Անահիտ Ավանեսյանն էլ անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին Կառավարության նիստում հայտնել էր, որ նախատեսվում է ձեռք բերել Pfizer պատվաստանյութի 200․000 դեղաչափ։

«Կստանանք նաև նվեր խմբաքանակներ»,- ասել էր նա։

Այս պատվաստանյութը, սակայն, պետք է Հայաստան ներկրվեր ավելի վաղ՝ դեռևս 2021 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին։ Նախարարությունից սեպտեմբերին մեզ հայտնել էին, որ խմբաքանակի ներկրման ուշացումը կապված է արտադրական ցիկլի, մատակարարման ժամկետների հետ։

Նախարարությունը տեղեկացնում է, որ Pfizer-ը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինեն առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:

Նշենք, որ Հայաստանում մինչ այս հասանելի էին կորոնավիրուսային վարակի դեմ «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ», «Սպուտնիկ լայթ», «Սինոֆարմ», «Մոդեռնա» պատվաստանյութերը։

Հավելենք նաև, որ վերջին տասնօրյակում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճ կա, ավելացել են նաև մահացության թվերը։ Այսօր գրանցվել է կորոնավիրուսի 695 նոր դեպք, 19 մարդ մահացել է։ Վերջին շրջանում մահվան ամենաբարձր ցուցանիշը գրանցվեց փետրվարի 11-ին․ մեկ օրում՝ 31 մահ։

Հիվանդացության աճը պատասխանատուներին ստիպել է այսօր վերաբացել «Գյումրի» բժշկական կենտրոնի կորոնավիրուսային բաժանմունքը։ Այս պահին բուժհաստատությունում ստացիոնար բուժում է ստանում 19 հիվանդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան