«Իշխանության նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը». Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
Բոլորը

«Իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի միջոցով հնարավոր է լինելու բացահայտել պատերազմի հանգամանքերն ու դրանում շահագրգռվածություն չի ցուցաբերում ընդդիմությունը»,- ԱԺ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և պնդեց, որ եթե իշխանությունը նմանատիպ կամք ու ցանկություն ունենար, ապա դրա համար կային իրավապահ մարմիններ, որոնք զբաղվում են բացահայտումներով:

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ կա շատ կարևոր հանգամանք, որը իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են «սղացնել» ՝ դա օբյեկտիվության հանգամանքն է: «Բոլորի համար ակնհայտ է, որ պատերազմի աղետալի հետևանքների պատասխանատուն և գլխավոր մեղավորն իշխանությունն է, հիմա այդ նույն իշխանությունը ձևավորում է քննիչ հանձնաժողով և ասում է՝ եկեք որոշենք մեր պատասխանատվության կամ մեղավորության աստիճանը: Այս պայմաններում սա ուղղակի իշխանության համար բեմադրություն է, որի գլխավոր նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը՝ նախապես նշանակելով մեղավորների, պատասխանատուների՝ փորձելով այս ողջ գործընթացը քաղաքական իշխանության վրայից վերցնել և տեղափոխել ցածր օղակներ», – հայտարարեց ընդդիմադիր պատգամավոը։

Մանրամասները՝ տեսանյութում: