2021 թ. ՔԿ վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 340 քրգործ

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2021 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 340 քրեական գործ, որից՝

4-ը քննվել է 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 1-ը` 106-րդ հոդվածով նախատեսված մոր կողմից նորածին երեխայի սպանության, 8-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 4-ը՝ 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելու, 6-ը՝ 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 6-ը՝ 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 44-ը՝ 118-րդ հոդվածով նախատեսված ծեծի, 18-ը՝ 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 4-ը՝ 120-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը` 121-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 9-ը՝ 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելու, 7-ը՝ 132.2-րդ հոդվածով նախատեսված երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգի կամ շահագործման, 1-ը` 133-րդ հոդվածով նախատեսված ազատությունից ապօրինի զրկելու, 2-ը՝ 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 4-ը՝ 138-րդ հոդվածով նախատեսված բռնաբարության, 10-ը՝ 139-րդ հոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, 35-ը՝ 141-րդ հոդվածով նախատեսված 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, 25-ը՝ 142-րդ հոդվածով նախատեսված անառակաբարո գործողությունների, 2-ը՝ 144-րդ հոդվածով նախատեսված անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, 1-ը՝ 165-րդ հոդվածով նախատեսված անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու, 3-ը՝ 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելու, 25-ը՝ 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 4-ը՝ 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, 1-ը՝ 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 20-ը՝ 173-րդ հոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, իսկ 93-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

340 քրեական գործից 90-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 101 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 102 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 73-ը՝ արդարացնող, իսկ 29-ը՝ ոչ արդարացնող հիմքով, 60 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 14-ը հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 46-ը` հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: 17 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 18-ը` միացվել է, 53 քրեական գործ փոխանցվել է 2022 թվական:

Վերը նշված քրեական գործերով 182 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 2-ը եղել են 14-16 տարեկան, 11-ը՝ 16-18 տարեկան, 96-ը՝ 18-35 տարեկան, 73-ը՝ 35 տարեկանից բարձր: Նրանցից 19-ն ունեցել է բարձրագույն, 142-ը՝ միջնակարգ, 11-ը՝ միջին մասնագիտական, 10-ը՝ տարրական կրթություն: 13 մեղադրյալ նախկինում եղել են դատապարտված:

Ըստ կարգավիճակի` 182 մեղադրյալից 73-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամները, իսկ 8-ը` մանկավարժ կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակից:

Նշված 340 քրեական գործով 357 անձ ճանաչվել է որպես տուժող, որից 200-ը՝ մինչև 12 տարեկան, 48-ը՝ 12-14 տարեկան, 72-ը՝ 14-16 տարեկան, 37-ը՝ 16-18 տարեկան: