ՌԴ իշխանությանը մատուցվող արջի ծառայությունները հակառակ էֆեկտն են ունենում. Աղազարյանը՝ Լուկաշենկոյին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
Բոլորը

«Ես չէի ասի, որ Լուկաշենկոն Հայաստանի հանդեպ հատուկ տրամադրվածություն ունի և նման միտք է արտահայտում, շատ ելույթներ ենք լսել Լուկաշենկոյի կողմից, և նա միշտ առանձնացել է իր մտքերով, որոնք երբեմն-երբեմն մտածելու առիթ են տվել, թե ինչ էր ուզում նա ասել տվյալ պահին»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահի՝ Հայաստանի վերաբերյալ արտահայտությանը:

Հիշեցնենք,  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, անդրադառնալով միութենական պետության ստեղծման գաղափարին, մասնավորապես, նշել էր. «Հայաստանը փախչելու տեղ չունի… Ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են»։

«Իր հարցազրույցի համատեքստում այն արտահայտությունները, որ նա արեց Հայաստանի հասցեին, ես գտնում եմ որ հարիր չեն և նույնիսկ ինչ-որ տեղ վիրավորական են մեր պետականության համար:  Պետք է ավելի նրբանկատ լինել:

Նաև մեկ անգամ ևս պետք է ասեմ այն հանգաամնքի մասին, որ այդպիսի ծառայությունները՝ ՌԴ իշխանությանը մատուցվող արջի ծառայությունները հակառակ էֆեկտն են ունենում, պետք չէ այդպես վարվել»,- նշեց Աղազարյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ Լուկաշենկոն սխալվում է, կարծելով, թե չունենք այլ հնարավորություն. «Այդպես չէ, մենք շատ հնարավորություններ ունենք, այդ թվում նաև  մեր հարևան պետությունների հետ հարաբերությունները լավացնելու, ինչպես նաև աշխարհաքաղաքական լուրջ գործոն հանդիսանալու՝ հաշվի առնելով մեր պոտենցիալը:

«Լուկաշենկոյի՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու ցանկությունը կարող է վնաս հասցնել ինտեգրացիոն գործընթացներին»,-ընդգծեց Աղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: