Սկանդալ Ադրբեջանում․ ԶՈւ-ի գլխավոր շտաբի նախկին պետին մեղադրում են պետական դավաճանության մեջ 

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Նաջմեդդին Սադիկովը հայտնվել է սկանդալի կենտրոնում․ նրան մեղադրում են պետական դավաճանության մեջ։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցնեըր գրում են, որ հայտնի են դարձել «Չեիլդաղ» գործողության մարնամասները, որոնք նախատեսվել է իրականացնել Արցախյան դեռևս առաջին պատերազմի ժամանակ 1993թ-ին դեկտեմբերի 30-ի լույս 31 գիշերը Աղջաբեդիի ուղղությամբ, որը սակայն մեկ օրով հետաձգվել ու անհաջողությամբ ավարտվել։ 

Ադրբեջանի Զինվորական դատախազության հատկապես կարևոր գործերով նախկին ավագ քննիչ Քամալ Ալիևը քրեական գործի քննության մասին տեղեկանք է ուղարկել kriminialqafqaz.az-ին։ Փաստաթղթում Ալիևը նշել է, որ ԶՈՒ-ի ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովի հրամանով գործողությունը մեկ օրով հետաձգվել է։ Արդյունքում՝ 82 ադրբեջանցի զինծառայող հատնվել է թակարդում, զոհվել կամ անհետ կորել։ 

Ալիևի պնդմամբ՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ Սադիկովի գրած հաղորդումը կեղծ է։ 1994 թվականին քննիչը Սադիկովին, Էլբրուս Օրուջևին, Ալեքսանդր Վասյակին և մյուսներին մեղադրանք է առաջադրել պետական ​​դավաճանության և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ (Քրեական օրենսգրքի 274 և 341 հոդվածներ՝ ներկայիս ձևակերպմամբ)։

«Ձերբակալման արձանագրություններ կազմելով՝ ես որոշեցի քրեական պատասխանատվության ենթարկել Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովին և մյուսներին», – ասաց նա։

Քննիչ Ալիևը նշել է, որ չնայած չի հաջողվել հասնել Սադիկովի ձերբակալմանը, այդ իրադարձություններից հետո ինքը զրկվել է ՊՆ հատուկ նշանակության ջոկատներից, օպերատիվ հետախուզական կառույցներից տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։

Manset.az-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Սադիկովից։

«Ես հիմա զբաղված եմ։ Կարդացել եմ այն, ինչ իմ մասին գրել են։ Հիմա չեմ կարող խոսել այդ մասին։ Կներեք, մի՛ անհանգստացրեք ինձ»,-ասել է ԳՇ նախկին պետը։ 

Նշենք, որ Սադիկովը Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրել  էր 1993 թվականից մինչև Արցախյան 2-րդ պատերազմը։  Նրան բավական հակասական են վերաբերվում Ադրբեջանում, համարում ռուսական ազդեցության գործիչ։ Բացի այդ՝ ժամանակ առ ժամանակ հանրությունը տարբեր  մեղադրանքներ հնչեցնում նրա հասցեին՝Սադիկովին կապելով տարբեր աղմկահարույց պատմությունների հետ։ 

 2021թ-ի  հունվարին էլ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Նաջմեդդին Սադիկովն այլևս չի զբաղեցնում ԳՇ պետի պաշտոնը։ Սակայն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում ակտիվորեն քննարկվում էր, որ Նաջմեդդին Սադիկովը հեռացվել է պաշտոնից, նույնիսկ ձերբակալման մասին տեղեկություններ էին տարածվում։ Սադիկովի ձերբակալման մասին լուրեր տարածվում էին նաև Արցախյան պատերազմից հետո, որոնք սակայն այդպես էլ չհաստատվեցին։

Էմմա Չոբանյան