Եթե զորքերը հայելային հետ քաշվեն, մեր գյուղերն անպաշտպան չեն մնալու. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 17:17
Այո, ես ընտրվեցի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու. Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:13
Ադրբեջանն Ուկրաինային շուրջ 40 տոննա սարքավորումներ է փոխանցել կրիտիկական ենթակառուցվածների համար
29.07.2026 | 17:08
Կլինի պրոցես, եթե որևէ մեկը խախտել է մեր կանոնադրությունը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:00
90 միլիոն դրամ ծախս, խափանված համակարգ․ ինչու ընտրություններից առաջ անհասանելի դարձավ ԿԿՀ հայտարարագրերի ռեեստրը
29.07.2026 | 16:55
Եթե այս հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵՏՄ-ի վերջի սկիզբը․ Փաշինյանը՝ Պուտինի հետ զրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:50
ԵՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, ողջ ԵՏՄ խնդիրն է. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:41
Ովքեր են ԱԺ հանձնաժողովների ղեկավարի թեկնածուները․ Փաշինյանը ներկայացրեց ընտրության արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:37
Պալերմո տեսակի պղպեղի ու սմբուկի արտահանման համար կառավարությունը փոխհատուցում կտա
29.07.2026 | 16:30
Շաբաթների ընթացքում ՀԷՑ-ը կառավարության կողմից հանրային գերակա շահ կճանաչվի. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.07.2026 | 15:47
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման համար հայկական կողմը հանդես է եկել զորքերի հայելային հետքաշման առաջարկությամբ: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրեց պարզաբանել, թե ինչ է նշանակում «հայելային հետքաշում»:

«Տեղյակ եք, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ, որը ստորագրված է ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ կողմից, արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության բարձրացման ուղղությամբ, և գործը տանել դեպի դեմարկացիայի և դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորում…

Այս առումով քանի որ շահագրգռված ենք և պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը, առաջարկ ենք արել, և մեր պատկերացումը հետևյալն է, որ զինված ուժերը պետք է հայելային հետ քաշվեն: Դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայության ծառայողների, և արդյունքում պետք է հընթացս տեղի ունենա միջազգային մոնիթորինգ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով»,- նշեց Փաշինյանը:

Հարց է ծագում՝ արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահման: Փաշինյանի խոսքով՝ այս հարցի պատասխանը միանշանակ դրական է, քանի որ դեռևս խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը դելիմիտացիայի է ենթարկվել:

«1991 թվականի Անկախ պետությունների համագործակցության կազմակերպություն ստեղծելու մասին համաձայնագրով, որը վավերացվել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի խորհրդարանների կողմից, այդ սահմանները ճանաչվել են: Հետևաբար, մենք կարծում ենք, որ այս պայմանավորվածությունները պետք է իրագործվեն այս տրամաբանությամբ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ հայկական կողմը պատրաստ է լսելու նաև այլ առաջարկներ:

«Մեր խնդիրն է, որ միջազգային հանրությունը, հայ հանրությունը տեղեկանան, թե ինչի մասին է խոսքը, քանի որ այս թեմայով կան բազմաթիվ անհիմն շահարկումներ այն մասին, որ գյուղեր անպաշտպան են մնալու և այլն: Չկա այդպիսի բան:

Բայց պետք է նաև խոստովանել, որ այդ առաջարկը, որ անում ենք, այնպես չէ, որ 100 տոկոսով համապատասխանում է կամ 100 տոկոսով կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ Ադրբեջանի համար»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն արձանագրեց, որ սա չի կանխորոշում հետագա դեմարկացիայի արդյունքները, այլ դա պետք է լինի համապատասխան բանակցությունների առարկա:

Մանրամասները՝ տեսանյութում: