Ռուբեն Հայրապետյանի փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալի նկատմամբ հետապնդումը քաղաքական բնույթ է կրում

Լուրեր

05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Բոլորը

Այսօր ասուլիս էր հրավիրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ Նա տեղեկացրեց, որ երեկ պաշտոնապես իրենց է փոխանցվել Քննչական կոմիտեի փորձագետի եզրակացությունը։ Ըստ Մակինյանի՝ «Ռուբեն Հայրապետյանի և մյուսների նկատմամբ երկու տարվա գործողությունները բացարձակապես անօրինական են»։
Հիշեցնենք՝ 2019 թվականին ոստիկանությունը հետապնդում սկսեց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ, խուզարկություններ կատարվեցին գործարարի տանը, նրան պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, կահույքի արտադրամասում և ևս երեք անձանց բնակարաններում։ Հայրապետյանը մեղադրվում է չարաշահումների կազմակերպման և 562 մլն դրամի յուրացման մեջ։

Գործը հարուցվել է 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության նախաձեռնությամբ։ Ավելի քան երկու տարի քրեական հետապնդում է իրականացվում: Մակինյանը պարզաբանեց՝ թեև գործը հարուցվել է ՀՖՖ նախկին նախագահի մեքենայությունների փաստով, սակայն անձամբ Հայրապետյանին մեղադրանքը ձևակերպված չէ:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայրապետյանը ոչ միայն չի յուրացրել գումարը, այլև դեռ իրեն են պարտք։ Փորձագետներն արձանագրել են, որ այս պահին ՀՖՖ-ն Հայրապետյանին պատկանող ընկերությանը պետք է ևս 84 մլն 325 հազար դրամ վճարի: Սա Հայրապետյանի նկատմամբ առաջին գործն է։ Նույն ճակատագրին կարժանանան մյուս գործերը։ Սպասում ենք նաև ոստիկանության արձագանքին նշվածի, ինչպես նաև Ռուբեն Հայրապետյանի բարի համբավի վերականգնման վերաբերյալ»,- ասաց փաստաբանը՝ պնդելով, որ Հայրապետյանին ապօրինաբար թույլ չեն տվել հեռանալ երկրից և, որ նրա նկատմամբ հետապնդումը քաղաքական բնույթ է կրում։

Ռոզա Վարդանյան