Մաքսայինը կվերանա բարեխիղճ տնտեսվարողի կյանքից, կխստանա՝ անբարեխիղճների համար․ Շուշանիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Մաքսային ծառայության հայտարարած բարեփոխումների մասին Factor TV-ի տաղավարում զրուցել ենք ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետ։

–Տիկին Ներսիսյան, ո՞ւմ կյանքն է հեշտանալու այս բարեփոխումներով և ինչպե՞ս։

– Բնականաբար, սրանով ոչ միայն հեշտացնում, այլև կարգավորում ենք հիմնականում տնտեսվարողների և քաղաքացիների կյանքը, ովքեր այս կամ այն կերպով առնչություն են ունենում մաքսային մարմինների հետ․ դա կլինի բեռների ներմուծում, թե արտահանում, թե, ընդհանրապես, ՀՀ սահմանի հատում։

-Օրինակով փորձենք ներկայացնել․ եթե ես բեռ եմ բերում, ի՞նչ պրոցեսով եմ անցնում հիմա, և ի՞նչ պրոցեսով կանցնեմ, երբ բարեփոխումներն իրականանան։

-Օրինակ, օրինապահ և լավագույն տնտեսվարողների համար արդեն այս ամսվա վերջ կսկսի գործել նախնական հայտարարագրման ինստիտուտը։ Պարտաճանաչ տնտեսվարողների համար նախատեսել ենք նախնական հայտարարագրման ինստիտուտի լայնածավալ կիրառում։ Դա նշանակում է, որ քանի բեռը դեռ ճանապարհին է և ՀՀ սահման չի հասել, տնտեսվարողը հնարավորություն է ունենալու մեզ նախնական հայտարարագիր ներկայացնել, որով կհաստատի, որ այս տիպի այս խմբաքանակի բեռն է գալու Հայաստան։

Մենք նախապես հնարավորություն ենք ունենալու ուսումնասիրել տնտեսվարողի տրամադրած տեղեկատվությունը, և քանի դեռ բեռը չի հասել ՀՀ, մենք որակելու ենք այդ ապրանքը՝ ռիսկային կամ ոչ ռիսկային։ Եթե այն գնահատվում է ոչ ռիսկային, ապրանքը նույն Բավրայի անցակետ հասնելիս տնտեսվարողը մեզ տեղեկացնում է, որ նախնական հայտարարագրով տրված ապրանքը հասել է Բավրայի անցակետ։ Եվ մենք հենց Բավրայի մաքսակետից ապրանքը բաց ենք թողնում։ Ամբողջ շղթան այլևս վերանում է բարեխիղճ տնտեսվարողների համար։

-Այսինքն՝ Գյումրիի կամ Երևանի մաքսակետ գալու կարիք չկա՞։

-Բացարձակ։

-Ի՞նչ է լինում անբարեխիղճ կամ կասկածելի տնտեսվարողների համար։

-Այս ամբողջը միտված է մեր գործիքակազմը ուժեղացնելուն և ավելի թիրախային դարձնելուն, որն իրենից ենթադրում է բարեխիղճ տնտեսվարողների կյանքից մաքսային մարմինների վերացում և ավելի խիստ վարչարարություն այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք այս կամ այն կերպով կփորձեն շրջանցել այն օրենսդրական կարգավորումները, որով աշխատում են մաքսային մարմինները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան