Հայ-ֆրանսիական համագործակցության նոր հեռանկարներ՝ մշակութային ժառանգության պահպանման ոլորտում

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանության «Հայ և ֆրանսիացի մասնագետների համագործակցության և փորձի փոխանակման» ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն աշխատանքային այցով եղել են Փարիզում. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Այցը կազմակերպել էր Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտը, որի տնօրեն Շառլ Պերսոնան դեռևս 2021 թ․ ամռանն այցելել էր Հայաստան, հանդիպել ԿԳՄՍ նախարարության համապատասխան պաշտոնյաներին, քննարկել համագործակցության հեռանկարները։

Հայաստանում ձեռք բերված նախնական պայմանավորվածություններն ու համագործակցության ծրագրերը վերահաստատվել են նաև Փարիզում հունվարի 25-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ Խ. Հարությունյանը մասնավորապես ընդգծել է հետազոտական և հնագիտական առարկաների վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը, որը ներառված է նաև երկկողմ պայմանավորվածություններում։

Աշխատանքային այցի ընթացքում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» տնօրենը հանդիպել է Ֆրանսիայում Կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար կազմին, ծանոթացել այդ ոլորտում ֆրանսիական փորձին, ապա ներկայացրել հայկական կողմի աշխատանքային մեթոդաբանությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն այս տարի համագործակցելու այդ ինստիտուտի հետ «Հնագիտության եվրոպական օրերի» շրջանակում։

Հատկանշական է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունում հուշարձանների փաստաթղթավորման աշխատանքները համակարգողի հետ տեղի ունեցած հանդիպումը, որի ընթացքում հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել ոլորտում կազմակերպվող աշխատանքների վերաբերյալ։ Ֆրանսիացի պաշտոնյան ներկայացրել է պետական ցուցակի կազմման մեթոդաբանությունը, հուշարձանների փաստաթղթերի թվայնացման գործընթացը և այլ հարցեր։

Հանդիպումներ են եղել նաև հնագիտական և վերականգնման տարբեր կենտրոնների ղեկավարների հետ։ Գիտահետազոտական կենտրոնի տնօրենը ծանոթացել է ֆրանսիական լաբորատորիաների սարքավորումներին, որոնց մի մասն արդեն իսկ կիրառվում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» վերականգնման բաժնում։ Այստեղ ընդգծվել են հատկապես փորձի փոխանակման հնարավորությունները։

Բոլոր հանդիպումների ընթացքում կարևորվել են երկու երկրների գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցության ծրագրերն ու դրանց հեռանկարները։

Աշխատանքային այցն ավարտվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաճյանի հետ հանդիպմամբ. ամփոփվել են ձեռք բերված պայմանավորվածություններն ու համագործակցության ծրագրերը։ Դեսպանն ընդգծել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը ծրագրերի իրականացման գործընթացում։