Հայ մշակութային ժառանգությունը՝ Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանը օրերս հյուրընկալել էր հայկական մշակույթին և հոգևոր ժառանգությանը նվիրված միջոցառում: Աստվածաշնչի թանգարանի գլխավոր համակարգող Ջեֆֆ Քլոհանն ընդգծում է հայկական քրիստոնեական ժառանգության ցուցադրման կարևորությունը: Նրա խոսքերով, քրիստոնեությունը հայերի ինքնության մի մասն է, որը ձևավորվում է Աստվածաշնի շուրջ, գրում է Ամերիկայի ձայնը։

«Հայաստանում Աստվածաշնչի պատմությունը շատ կարևոր է Սուրբ Գրքի պատմության և ազդեցության ուսումնասիրման համար: Որպես առաջին քրիստոնյա ազգ, հայերն ունեն Աստվածաշնչից բխող արվեստի և ճարտարապետության հարուստ ժառանգություն»,- նշում է նա:

Իր հերթին թանգարանի ցուցահանդեսների համակարգող Քրիսթի Օլիվերը գտնում է, որ քրիստոնեությունը զգալի չափով միահյուսված է հայ ժողովրդի մշակութային ինքնության հետ:

«Մեր հիմնական առաքելությունն է ցույց տալ, թե որքան է միաձուլված հայկական ինքնությունը և Աստվածաշունչը և ուսումնասիրել, թե ինչպես է Աստվածաշունչն ազդել հասարակության և մշակույթի վրա հազարավոր տարիներ, ինչպես է այն ոգեշնչել ու ստեղծել մշակութային բազմաթիվ կոթողներ ի դեմս ձեռագրերի, ճարտարապետության»,- ասում է թանգարանի ցուցահանդեսների համակարգող Քրիսթի Օլիվերը:

Չորս հիմնական մասից բաղկացած միջոցառումն այցելուներին էր ներկայացնում Հայաստանում քրիստոնեության ընդունման ու տարածման, հայկական գրերի ստեղծման, հայկական եկեղեցիների ճարտարապետության մասին դասախոսություններ: Հեռավար դասախոսության միջոցով Թաֆթս համալսարանի դոկտոր Քրիստինա Մարանչին անդրադարձավ Հայաստանում Սուրբ Ծննդյան ավանդույթներին և միջնադարյան հայկական ձեռագրերին, իսկ «Գրիքոր և Կլարա Զոհրապ» տեղեկատվական կենտրոնի տնօրեն, դոկտոր Ջեսի Արլենը խոսեց հայկական Աստվածաշնչի պատմության և հայ գրերի մասին։ Առանձին դահլիճում ցուցադրվում էին տեսաֆիլմեր՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի եկեղեցիներին: Միջոցառումը ուղեկցվում էր հայկական շարականներով, երաժշտությամբ, պարային բեմադրություններով Վաշինգտոնի երկու հայկական եկեղեցիների միացյալ HYE երգչախմբի ու Սբ. Աստվածածին եկեղեցու Շնորհալի դպրոցի սաների կատարմամբ:

Հայկական մշակույթին նվիրված այս միջոցառումը որպես նախաբան է ծառայում ավելի խոշոր մի ծրագրի՝ հայկական ցուցահանդեսին, որը նախատեսված է անցկացնել հաջորդ տարվա մարտին:

«Մենք սկսեցինք քննարկումներ անցկացնել, մի քանի ուղևորություններ կատարեցինք Հայաստան՝ հավանական գործընկերների հետ զրուցելու համար, և տարիների ընթացքում, կարծում եմ, ստեղծեցինք իսկապես գեղեցիկ մի նախագիծ և հիանալի ցուցահանդես, որը կբացվի հաջորդ տարվա մարտին»,- ասում է Ջեֆֆ Քլոհան:

Այս շրջանակում թանգարանն արդեն մի քանի տարի սերտորեն համագործակցում է հայկական պաշտոնական կառույցների, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, Հայաստանում գիտական և մշակությաին կենտոննների, ամերիկահայ շրջանակների հետ:

«Հայաստանում մենք համագործակցում ենք Հայոց պատմության թանգարանի, Հայոց ցեղասպանության թանգարանի, ինչպես նաև Մատենադարանի հետ, որոնք մեզ են տրամադրել ցուցահանդեսի համար շուրջ 120 գեղեցիկ ցուցանմուշներ: Դա մեզ հնարավորություն է տալիս ներկայացնել պատմական մի մեծ ժամանակաշրջան տարբեր տեսանկյուններից»,- ասում է Քրիսթի Օլիվերը:

Ջեֆֆ Քլոհանն ընդգծում է, որ չնայած իր հարուստ ժառանգությանը՝ հայկական քրիստոնեության պատմությունը լավ հայտնի չէ ամերիկյան հանրությանը, իսկ նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում ծանոթանալ հայ ժողովրդի հոգևոր հարստությանը: