Չխաբե՛նք ինքներս մեզ ԼՂ բանակցային ժառանգության մասին՝ գոնե պատերազմից հետո․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանն է

-Տիկի՛ն Կարապետյան, ըստ Սերժ Սարգսյանի՝ իր թողած բանակցային ժառանգությունը ԼՂ հարցով այնպիսին էր, որ Ադրբեջանը երկու ընտրություն ուներ կա՛մ անցկացնել հանրաքվե՝ ԼՂ-ն թողնելով իր կազմից դուրս, կա՛մ չհամաձայնվելով հանրաքվեին՝ Լաչինն ու Քարվաճառը թողներ ԼՂ-ի հետ հայկական կողմին «Եթե իրենց ձեռնտու էր, թող այդպես անեին։ Խաղաղապահները կանգնած կլինեին, 5 շրջանից տեղահանվածները կապրեին այդտեղ, շատ ավելի ցավալի կլիներ Ադրբեջանի համար»։ Մինչդեռ այսօրվա իշխանությունը խոսում է 2016-ին տեղի ունեցած աղետից։ Ինչպե՞ս հասկանալ։

-Մինչդեռ ի՛նքը այլ բան է ասում։ Եթե Ալիևը չի ստորագրում մի փաստաթղթի տակ․․․ ոչ կա, թե երբ է այդ հանրաքվեն անցկացվելու, ժամանակը հետո էին խոսելու, ե՞րբ էր անցկացվելու այդ հանրաքվեն, հստակ չէր՝ հանրաքվեն ինչ տարածքում է անցկացվելու և ովքեր են մասնակցելու։ Այսինքն՝ մի կողմը կարող է մեկնաբանել իր ձևով, մյուս կողմը՝ իր։ Ժամկետ չկար, չէ՞, երբեք չի քննարկվել, թե երբ է անցկացվելու հանրաքվեն։

-Ինչպես կարելի էր եզրակացնել Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան հանրային բանավեճից, հայկական կողմը ցանկացել է հնարավորինս շուտ՝ 5 տարում հանրաքվե անցկացնել, Ադրբեջանը՝ 50 կամ 100 տարի հետո, սակայն այդպես էլ չեն եկել ընդհանուր հայտարարի։

-Սերժ Սարգսյանը հստակ ժամկետ չի ասում, չէ՞, որ պայմանավորվել էինք՝ 5 տարի անց է կայացվելու հանրաքվեն։ Ժամկետ չկա, հստակեցված չէ, այսինքն՝ չգիտենք, թե դա երբ է տեղի ունենալու։ Որ հարցը պետք է բաց լինի, դա ինքն է ասում, որ հանել էինք այդ կտորը, հետևաբար՝ ուրիշ հարցով կարող էր հանրաքվե լինել, այլ տարբերակներ դրվեին, օրինակ՝ ցանկանում եք մշակութային ինքնավարությո՞ւն, թե՞ ինքնավար մարզ։ Սա կարևոր է։ Եթե Ալիևը չէր ստորագրելու մի թղթի տակ, որտեղ պարտավորվեր, որ հանրաքվեի օրակարգը ոչնչով չի սահմանափակվելու, և եթե այդ հանրաքվեի օրը գար, ինքը կասեր, չէ՞, որ ես չեմ ասել՝ օրակարգն անսահմանափակ է։

-Բայց Ադրբեջանի՞ ձեռքին էր հանրաքվե անցկացնելու իրավասությունը, որ հարցը շարադրեր իրեն ցանկալի ձևով։

-Ինքն ինչի տակ ստորագրել է, դա է հանձնառություն վերցնում։ Իհարկե՝ միջազգային հանրությունն ուժեղ դերակատարություն ունի այս գործընթացում և կարող է որոշակի տարբերակների աջակցել, քան՝ մյուսներին։ Օրինակ՝ միջազգային հանրությունը չի կարող աջակցել Արցախի հայաթափմանը կամ էթնիկ զտմանը, դրա բերումով է, որ ասում է՝ ԼՂ հակամարտությունը լուծված չէ։ Բայց միշտ համանախագահները, միջազգային դերակատարները կրկնել են, որ իրենք կհամաձայնվեն նրան, ինչին կհամաձայնվեն կողմերը։ Ասել են՝ դուք լեզու գտեք, մենք երաշխավորը կլինենք։ Իմ համոզմունքն է՝ ինչպես ՄԱԿ-ի ԱԽ-ն և Մինսկի խումբը 30 տարի չեն ստիպել ՀՀ-ին, բարեբախտաբար կամ դժբախտաբար, հինգ շրջաններ տալ՝ ունենալով այդ դիրքորոշումը, ո՞նց էին ստիպելու Ադրբեջանին՝ հանրաքվեն սեղմ ժամկետներում իրականացվի, հետո՝ հանրաքվեի հարցը լինի բաց։

-Իսկ ինչո՞ւ էր 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Իլհամ Ալիևը կառավարության նիստում հայտարարում, թե միջազգային հանրությունն իրեն ստիպում էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

-Ինքը ներքին լսարանի առջև հերոսանալու համար է ասում, որ տեսեք՝ ինձ ստիպում էին, իսկ ես դա չարեցի։

Ինչպես հասկացա՝ ՀՀ իշխանությունները, հղում անելով 2016-ի ենթադրյալ աղետին, որի ձևակերպման հետ Սերժ Սարգսյանը չի համաձայնվում, անդառնալի՞ են համարում Ադրբեջանի կազմից դուրս Արցախի որևէ կարգավիճակի որոշումը։

-Իհարկե՝ անցյալի բոլոր փաստաթղթերն անխուսափելիորեն որոշակի արտացոլանք կարող են ունենալ ապագա հնարավորությունների վրա։ Ես չեմ առաջարկում մեր աչքերը փակենք և անտեսենք անցյալում քննարկված բոլոր տարբերակները։ Բայց, միևնույն ժամանակ, այո՛, կարևոր է այդ ճշմարտությունն ասել, ինքներս մեզ չխաբենք բանակցային բովանդակության և ժառանգության մասին՝ առնվազն պատերազմի արհավիրքից հետո։ Եթե մինչև պատերազմը կար մտավախություն, որ կարող է այդպիսով վնասենք, դա վնասի մեր դիմադրողունակությանը, գոնե այժմ կարո՞ղ ենք ճշմարտության մասին բաց խոսել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան