Առաջին փուլով նախագահ չի՞ ընտրվի․ ընդդիմությունը հրաժարվել է գործընթացին մասնակցելուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
29.07.2026 | 12:34
ՔՊ-ին սատարելու համար 61-ամյա քաղաքացուն թիրախավորած անձի գործն ուղարկվել է դատարան
29.07.2026 | 12:30
Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
Բոլորը

Ընդդիմությունը Հանրապետության նախագահի թեկնածու չի առաջադրի։ Այսօր Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ հայտնելով այդ լուրը, բացի այդ նշում են՝ որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը: Ստացվում է, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցելու նաև քվեարկությանը:

Արդյունքում՝ Ազգային ժողովում ընտրությունը լինելու է նախագահի 1 թեկնածուի շուրջ։ Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը կամ 81 կողմ ձայն: Իսկ ԱԺ մեծամասնությունը 71 մանդատ ունի: Հետևաբար՝ առանց ընդդիմության 10 ձայնի, նախագահի թեկնածուն չի ընտրվի: Սա ենթադրում է, որ, ամենայն հավանականությամբ, նախագահ կընտրվի 2-րդ փուլով։ Այդ դեպքում նա ընտրվում է ձայների 3/5-ով, այսինքն՝ անհրաժեշտ է լինելու 64 ձայն, և ՔՊ-ի ձայները բավարար են լինելու։

Այսպիսով, իշխող ուժի նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը հնարավորություն ունի ընտրվելու միայն 2-րդ փուլով։
Հիշեցնենք․ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվել էր 2018 թվականի մարտի 2-ին։ 4 տարի աշխատելուց հետո նա հրաժարական ներկայացրեց այս տարվա հունվարի 23-ին: Դիմումը հետ վերցնելու համար Սարգսյանը մեկ շաբաթ ժամանակ ուներ, բայց քանի որ որոշումը չփոխեց, նրա լիազորությունները դադարեցվեցին։ Այս պահին նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է Ալեն Սիմոնյանը: Սահմանադրության համաձայն, նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է արտահերթ ընտրություն:

Մանրամասները՝տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան