Դատավոր Բորիս Բախշիյանի պաշտպաններն ինքնաբացարկ են հայտնել դատավորին

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի պաշտպանական խումբն այսօր ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել կալանավորման միջնորդությունը քննող դատավոր Դավիթ Արղամանյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Խնդրեցինք որոշ պարզաբանումներ ներկայացնել, թե ինչու է, անհապաղ քննվելու փոխարեն, արդեն 3-րդ օրը քննվում, որովհետև սա օրենքի խախտում է։ Արդյո՞ք գործն իրեն ձեռքով է մակագրվել։ Եթե ձեռքով է մակագրվել, ապա կա՞ն երաշխիքներ, որ օրենքով սահմանված կարգը պահպանվել է։ Արդեն երկու օր է՝ դատարանի նախագահին հարցումներ եմ ուղարկում և պատասխաններ ստանում, որից ևս ակնհայտ է, որ դատարանի նախագահը չի պահպանել գործերի մակագրման պատահականության սկզբունքը։ Սա միանգամից նշանակում է, որ դատարանը համարվում է օրենքի հիման վրա չստեղծված դատարան»,- պարզաբանեց պաշտպանը։

Դատարանը որոշումը կհրապարակի վաղը` ժամը 10:00-ին։

Հիշեցնենք՝ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունները բավարարել:

Փետրվարի 2-ին, ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի որոշմամբ, Բախշիյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։ Ըստ ԱԱԾ քննչական դեպարտամենտի՝ Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա խափանման միջոցի կարգ է խախտել։

Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։

Ռոզա Վարդանյան