Նոր վարորդներն ավելի ռիսկային են․ ինչո՞ւ է թանկանում ԱՊՊԱ-ն․ Ապահովագրողների բյուրոյի հիմնավորումները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
Բոլորը

Փետրվարի 7-ից ավտոմեքենայի ապահովագրության վճարի հաշվարկման նոր համակարգ կգործի, ըստ որի՝ վարորդների մի մասի համար ԱՊՊԱ-ն կթանկանա, մի մասի համար՝ կէժանանա։ Լուրը հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել, նաև դժգոհություններ առաջացրել։

Ի՞նչ սկզբունքով է ընտրվել հաշվարկի նոր համակարգն ու ինչո՞ւ է առաջին անգամ մեքենա ապահովագրող վարորդի համար այն թանկանում։ Factor TV-ի հետ զրույցում այս հարցը պարզաբանեց Ապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։

«Մինչ այժմ մեքենա ապահովագրող քաղաքացիների համար սակագինը որոշվում էր՝ կախված նպատակից, շարժիչի հզորությունից։ Հիմնականում այս չափանիշներով։ Հիմա որոշվեց, որ նոր մտնող վարորդների մեքենաները երբ ապահովագրվում են, նպատակահարմար չէ ի սկզբանե ինչ-որ գործակիցներով փոխել սակագները՝ առանց հաշվի առնելու իրենց վարքագիծը, քանի որ չգիտենք իրենց վարքագիծը։ Ժամանակի ընթացքում մենք կարողացանք ուսումնասիրել, վերլուծել իրավիճակը՝ հասկանալով, որ դրանք այդքան էլ ճիշտ չեն արտացոլում փաստացի պատկերը։ Օրինակ՝ տաքսիների վնասաբերությունը բարձր է, սակագինն էլ ավելի բարձր է ստացվում, բայց տաքսիների մեջ էլ կան մեքենաներ, որոնք ավելի ցածր վնասաբերություն ունեն, բայց ստիպված բարձր սակագնի տակ են ընկնում, կամ հակառակը՝ շատ բարձր է իրենց վնասաբերությունը, բայց միջինի մեջ են ընկնում։ Սա է այն խնդիրը, որ փորձել ենք լուծել խմբային գործակիցներից և շեշտը դնել անհատական գործակիցների վրա, որը ձևավորվում է ժամանակի ընթացքում՝ ըստ պատմության»,- նշեց բյուրոյի ղեկավարը։

Նրա խոսքով՝ նոր վարորդներն ավելի ռիսկային են, այդ պատճառով որոշվել է նրանց համար մեքենայի ապահովագրության սակագինն ավելի բարձր սահմանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան