Ավելի քան 60 ուղևոր` Երևան-Ստամբուլ առաջին չվերթում. ինչ նպատակով են Թուրքիա մեկնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Երևանն ու Անկարան փորձում են կարգավորել հարաբերությունները․ հայկական կողմը ներկայացնող Ռուբեն Ռուբինյանի և թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 14-ին Մոսկվայում։ Այդ հանդիպումը կողմերը դրական գնահատեցին, բայց շոշափելի պայմանավորվածություններ դեռևս չկան։ Կարգավորման գործընթացի, թերևս, ամենաառարկայական արդյունքը չարտերային չվերթների իրականացումն է։

Երևան-Ստամբուլ չվերթով այսօր 6 տասնյակից ավելի քաղաքացի մեկնեց Թուրքիա։ Հայկական ավիաընկերությունը սկզբնական շրջանում այս ուղղությամբ շաբաթական երկու չվերթ կիրականացնի, որից հետո չվերթների հաճախականությունը կավելացվի։

Factor TV-ի նկարահանող խումբը «Զվարթնոց» օդանավակայանում Ստամբուլ մեկնող քաղաքացիներից հետաքրքվեց՝ ի՞նչ նպատակով են մեկնում:

«Ես այնտեղ եմ ապրում, աշխատում, հյուր էի եկել երեխեքիս մոտ, հիմա հետ եմ գնում»,- ասաց Ստամբուլ մեկնող կինն ու հավելեց՝ եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, լավ կլինի, մարդիկ հանգիստ կապրեն։

Ստամբուլ մեկնող մեր մյուս զրուցակիցն այնտեղ չի բնակվում, ձեռներեց է։ Գնում է, որպեսզի հագուստ գնի՝ Հայաստանում վաճառելու համար։ Ասում է՝ այնտեղ ապրանքները մատչելի են։ Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս նշում է՝ «հարևանները պետք է շփվեն միմյանց հետ, դարերով թշնամություն անել չենք կարող»։

Ստամբուլ մեկնող քաղաքացիներից շատերը չցանկացան տեսանկարահանվել։ Ոմանց մոտ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ էին առաջացել, ասացին՝ մի քանի ժամ է՝ քաշքշուկի մեջ են, սակայն չմանրամասնեցին՝ ինչի մասին է խոսքը։

Ի դեպ, «Զվարթնոց» օդանավակայանում խորհրդանշական ցուցահանդեսի բացում էր․ ուղևորներն այստեղ առաջիկա օրերին կարող են ծանոթանալ «Ստամբուլի աչք» անունով հայտնի հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան