Օմիկրոնը կլինի սովորական գրիպի վիրուսի նման. մարդիկ կհիվանդանան ու կլավանան. Նարեկ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Կորոնավիրուսի դեպքերի թիվը շատ բարձր է, և դա մեծամասամբ օմիկրոն տեսակի շտամն է, որովհետև այն ունի բավականին մեծ տարածվածության ցուցանիշ, բայց դրան զուգահեռ մահաբերության ցուցանիշը խիստ ցածր է՝ այլ շտամների համեմատ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

«Եթե նկատել եք, այդքան բարձր հիվանդացության ցուցանիշի դեպքում մահվան թվերը եզակի են: Ըստ էության, մենք գնում ենք այնպիսի վիճակի, որ սա կլինի սովորական վիրուս, ինչպիսին գրիպի սեզոնային վիրուսն է: Վստահ եմ, որ կգնա դրան,  մարդիկ կհիվանդանան, կլավանան՝ սովորական հարբուխի տեսքով, և հոսպիտալացման կարիք մեծ մասամբ չի լինի»,- նշեց Զեյնալյանը:

Անդրադառնալով հարցին, թե որքանով են պատվաստումները արդյունավետ օմիկրոն շտամի դեպքում, Զեյնալյանը պատասխանեց, որ չի հանդիպել այդպիսի վիճակագրություն և չի կարող որևէ տեղեկատվություն տալ:

«Մենք Հայաստանում ունենք բնակչության մոտ 40 տոկոսի պատվաստվածություն 2 դեղաչափով, բայց սա  բավական ցածր ցուցանիշ է, որպեսզի չունենանք վիրուսի տարածում: Սա ընդամենը օգնում է, որ հոսպիտալացման դեպքերը պակասեն: Քանի դեռ չունենք 90 և ավել տոկոս պատվաստում, մենք ունենալու ենք համաճարկային իրավիճակ»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ եղած սահմանափակումները բավարար են, որ վերահսկելի  պահեն վիրուսի տարածումը:

Մանրամասները՝ տեսանյութում: