Շիրակի մարզպետն ընդունել է ՌԴ դեսպանին

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Մեզ համար համագործակցության ամրապնդումն առաջնային է, կարծում եմ՝ ավելի տեսանելի պետք է դարձնենք այն համագործակցության շրջանակը, որ կար մինչ այժմ․ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հայտնում են մարզպետարանից։

Ողջունելով դեսպանին և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին՝ մարզպետն անդրադարձել է մինչ այժմ իրականացված ծրագրերին՝ ընդգծելով դրանց խորացման ու ընդլայնման կարևորությունը․ «Մեծարգո պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ։ Այս տարի նշում ենք հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը և այս համատեքստում կարծում եմ՝ ներկա մեր օրակարգով քննարկելու բազմաթիվ հարցեր կունենանք, որոնք կվերաբերեն տարբեր ոլորտների։ Տարին հոբելյանական է և անելիքներն ու նախաձեռնությունները, վստահաբար, միտված են լինելու մեր դարավոր բարեկամության ամրապնդմանը»։

Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախալի է, երբ տեսնում է արդեն հաստատված հարաբերությունների խորացմանը միտված նախաձեռնողականություն․ «Հարգարժան տիկին մարզպետ, նախ թույլ տվեք ձեզ մաղթել հաջողություններ այս աշխատանքում և նշել, որ անչափ գնահատելի է ձեր մոտեցումը և արդեն նախանշված բարեկամության ու համագործակցության խորացման համար պատրաստակամությունը։ Մենք ևս շահագրգիռ ենք խորացնել փոխգործակցությունը և օգտագործել այն ներուժը, որ առկա է մեր հարաբերություններում»։

Շիրակի մարզպետն անդրադառնալով հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը՝ կարևորել է ռուսական կողմի աջակցությունը հետպատերազմյան ժամանակաշրջանում՝ ընդգծելով խաղաղապահ զորքերի միջնորդությունը գերիների վերադարձման գործում, միաժամանակ անդրադառնալով շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին։

Կողմերը խոսել են նաև հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների մասին։ Մարզպետը նշել է, որ նախատեսվում է անցկացնել հայ-ռուսական բարեկամության օրեր, որոնց շրջանակում տարատեսակ ծրագրեր կիրականացվեն, բաց դռների օրեր կլինեն ռազմաբազայում, կլինեն նաև փոխադարձ այցելություններ և այլ նախաձեռնություններ։