Խարդախություն՝ կեղծ ՃՏՊ կազմակերպելու միջոցով. նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թուման­յանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են խարդախության փորձի, այն է՝ ճանա­պար­հատրանսպոր­տա­յին կեղծ պատա­հար կազմակերպելու միջոցով գումար հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները:

Կատարված նախաքննությամբ ձեռք բեր­­­­ված ապացույցների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Լոռու մարզի Ախթալա և Շնող համայնքների երկու բնակիչներ, իրար հետ նախնական համա­ձայ­նության գալով ապահովագրական ընկերութ­յու­նից խաբեության եղանակով զգալի չափերով՝ 286.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու շուրջ, 2021թ. ապրիլի 29-ին՝ ժամը 21:55-ի սահման­ներում, իրենց կող­մից վարած «Մերսեդես-Բենց Ե320» և «Մերսեդես-Բենց Ե220» մակնիշի ավտոմեքենաների օգտագործմամբ, Վա­նա­ձոր-Վրաստանի սահման Մ6 ավտոճա­նա­պարհի 71-րդ կմ հատվածում, կազմակերպել են ճանա­պար­հատրանսպոր­տա­յին կեղծ պատա­հար:

Հաջորդ օրը՝ 2021 թվականի ապրիլի 30-ին, ՀՀ ոստիկանության «Ճանապար­հային ոստիկա­նութ­­յուն» ծառա­յութ­յան հե­տա­քննության և վար­չական վարույ­թի իրականացման խմբի տեսուչը, չիմանալով վերը նշված անձանց՝ կեղծ վթարի շուրջ պայմանավորվածության մասին, կազմել է իրավունք վերա­պահող, պաշտո­նեա­կան փաս­­տա­թուղթ հան­դի­սացող, իրա­­վաբանական նշա­նա­կութ­յուն ունե­­­ցող փաստեր հավաստող արձանա­գրութ­յուն, որը ստորագրությամբ հաստատվել է «պատահարի» մաս­նակիցների կողմից և ուղարկվել ապահովագրական ընկերութ­յու­ն:

Այնուհետև՝ 2021թ. մայիսի 14-ին, կեղծ պատահարի կողմերից մեկը գույքային պատճառված վնասների գծով ապահո­վա­գրական հատու­ցում ստանալու վերաբերյալ կեղծ դիմում է ներկայացրել հիշյալ ապահովագրական ընկերություն, որն ստորագրությամբ հաստա­տվել և հանձ­նվել է օգտագործման, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործութ­յունն ավարտին չի հասցրել՝ ապահովագրական ընկերության կողմից պատահարների առա­ջաց­ման պատճառ­ների առաջնային փորձաքննություն նշանակելու ու դրա արդ­յունք­­ների հիման վրա փոխհատուցում տրամադրելուց հրաժարվելու պատճառով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ախթալա և Շնող համայնքների բնակիչներին մե­ղադրանք է առաջա­դրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդ­վածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: