«Ուրարտուի» հաղթարշավը շարունակվում է

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բասկետբոլի Vbet Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունը: Մինչ օրս կայացած հանդիպումներից հետո «Ուրարտուն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 38 միավոր. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հունվարի 14-ից ի վեր «Ուրարտուն» Ա-Լիգայի կանոնավոր առաջնության շրջանակում անցկացրել է 5 հանդիպում և տարել նույնքան հաղթանակ: Այս ընթացքում թիմը նախ 89-84 հաշվով առավելության է հասել «ԱԻԱ Սթարսի» նկատմամբ, ապա 100-81 հաշվով հաղթել է «Գյումրիին», 99-96 հաշվով՝ «Արարատին», 98-85 հաշվով՝ ՖԻՄԱ-ին, 110-98 հաշվով էլ ուժեղ է գտնվել ԲԿՄԱ-ից:

Մրցաշարային աղյուսակում «Ուրարտուին» 33 միավորով հետևում է «Էրեբունին»: Թիմն այս ընթացքում 3 հաղթանակ է տարել ՖԻՄԱ-ի (109-95), ԲԿՄԱ-ի (137-97) ու «Արարատի» նկատմամբ (99-98) և կրել է 1 պարտություն «ԱԻԱ Սթարսից» (77-78):

ԲԿՄԱ-ի և «Գյումրիի» միջև խաղում ԲԿՄԱ թիմի խաղացող Բրայս Սաքստոնը վաստակել է 56 միավոր և նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով «Էրեբունիի» բասկետբոլիստ Էդվին Քոլին, ով մեկ խաղում հավաքել էր 50 միավոր:

Լավագույն եռյակն այս պահին 28 միավորով եզրափակում է «ԱԻԱ Սթարսը»:

Առաջիկա օրերին բասկետբոլի Vbet Ա-Լիգայի կանոնավոր առաջնության շրջանակում 5 հանդիպում կկայանա:

Այսօր՝ փետրվարի 1-ին, ՖԻՄԱ-ն կմրցի «Էրեբունիի» հետ, խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին, իսկ «Արարատն» ուժերը կչափի ԲԿՄԱ-ի հետ: Այս խաղի մեկնարկն էլ 21:00-ին է: Փետրվարի 2-ին՝ ժամը 18:00-ին, կմեկնարկի «Գյումրի»-«Էրեբունի» հանդիպումը: Եվս երկու խաղ կկայանա փետրվարի 3-ին: Ժամը 17:00-ին միմյանց հետ կմրցեն «ԱԻԱ Սթարսն» ու ՖԻՄԱ-ն, 20:00-ին կմեկնարկի ԲԿՄԱ-«Արարատ» հանդիպումը: