Արվեստը պետք չի ընկալել որպես դասագիրք, դա բերում է ձևական մոտեցման․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

«Հերոսը պետք է ունենա նաև թույլ կողմեր և պետք է կարողանա հաղթահարել այդ թույլ կողմերը՝ հանուն ինչ-որ նպատակի: Պետք է քեզ տեսնես հերոսի մեջ կամ հերոսին`  քո մեջ: Սերիալները գրավում են պարզունակությամբ, իսկ ավելի զարգացած խավը պարզունակության կարիքը չունի»,- «Առավոտյան 9-ից 18:00-ը՝ հերոսություն. ո՞վ է հայ ժամանակակից սուպերհերոսը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Նրա դիտարկմամբ՝ արվեստը պետք չի ընկալել որպես դասագիրք. «Դա շատ վտանգավոր է, դա բերում է ձևական մոտեցման»:

«Իրականում կյանքը ճանաչում են ոչ թե պոետիկ կերպարներով, այլ հողը ձեռքով շոշափելով, մաքրելով ու տեր կանգնելով. սա շատ ավելի կարևոր է, որպեսզի մարդը ձևավորվի որպես երկրի տեր քաղաքացի, որը չի փնտրի փրկիչ, քագավոր ու հերոս և կհասկանա, որ երկրի կառուցումն իր ձեռքի գործն է»,- ընդգծեց Բաբայանը:

Նշենք, որ այս քննարկման ինֆորմացիոն առիթը ՀՀ ԱԺ-ում հունվարի 21-ին հայ նոր սուպերհերոսի, նրա սխրանքների մասին ֆիլմի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ քննարկումն էր:

Մանրամասները՝ տեսանյութում: