Վարչապետի հետ քննարկել ենք նախագահի թեկնածուի հարցը, շատ անուններ են հնչել. Նարեկ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստ, որի ժամանակ քննարկվել է նաև ՀՀ նախագահի թեկնածուի հարցը:

Factor.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը, անդրադառնալով հարցին, թե կա՞ վերջնական որոշում, թե ով է լինելու ՀՀ նախագահի թեկնածուն, պատասխանեց. «Արմեն Սարգսյանի՝ դիմումը հետ վերցնելու հնարավորության ժամկետը լրանում է այսօր ժամը 24.00-ին, այսինքն՝ նա դեռևս գործող նախագահն է և տեսականորեն չի բացառվում, որ կարող է իր դիմումը հետ վերցնել, հետևաբար տեղին չէ և կոռեկտ չէ խոսել նոր թեկնածուից, նրա մասին հայտարարություն անել ու հրապարակել անունը:

Վաղը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդես կգա այդ մասին հայտարարությամբ, եթե նախագահը չօգտագործի հնարավորությունը և իր դիմումը հետ չվերցնի:

Հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը առաջիկա քայլերը քննարկե՞լ է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, Բաբայանը նշեց, որ ինքը նաև վարչության անդամ է. «Վարչությունը քննարկել է նախագահի թեկնածուի հարցը, շատ անուններ են հնչել: Քննարկումը հեռավար է եղել»:

Մանրամասները՝ տեսանյութում: