Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի ցուցումների դեմ

Լուրեր

03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի ցուցումների դեմ։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ դատախազի ցուցումներով որոշումների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեից մասնակի առարկություններ են ներկայացվել, դրանց քննարկման դատավարական ժամկետները սպառված չեն և առարկությունները քննարկման փուլում են:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ստացել էր դատախազի որոշումը Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու վերաբերյալ: Կոմիտեն դատախազի որոշումը գնահատում էր որպես անօրինական և չհիմնավորված:

Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ շուրջ 2 միլիարդ ՀՀ դրամի չափով գույքն օրինակացնելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը հետ է ուղարկել լրացուցիչ քննության՝ չհաստատելով մեղադրական եզրակացությունը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

Նշենք՝ օրեր առաջ՝ հունվարի 12-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել էր Գասպարյանի գործով նախաքննության ավարտի մասին։

Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել էին վերջինիս կողմից կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ կատարելու, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով գույքն օրինականացնելու դեպքեր:

Ռոզա Վարդանյան