Ինքնամեկուսացման ժամկետը կրճատվում է․ որոշումն ուժի մեջ կմտնի վաղվանից

Լուրեր

06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
Բոլորը

ՀՀ կառավարությունը որոշում է հրապարակել, որով տեղեկացնում է, որ կորոնավիրուսային սահմանափակումները մեղմացվել են։

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 5-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու նպատակով սահմանային անցման կետերում և օդանավակայանների փակ տարածքներում ուղևորահոսքը կառավարելու կամ մարդկային (այդ թվում՝ դիմավորողների) կուտակումներից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կարող են կիրառել անձանց տեղաշարժի սահմանափակման կամ կանոնակարգման միջոցառումներ:».

2) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Անձին ինքնամեկուսացման հրահանգ տրվում է անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատման դեպքում, եթե վերջինս ենթակա չէ հոսպիտալացման: Պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրով: Չպատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրով: Ինքնամեկուսացման ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը չպատվաստված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի հուլիսի 16-ի N 2322-Լ հրամանի համաձայն գնահատված և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման համար ՊՇՌ հետազոտության մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու թույլտվություն ունեցող, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում՝ www.moh.am հրապարակված ցանկում ներառված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն որոշման գործողությունը տարածվում է նաև որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վրա»,- ասված է որոշման մեջ։