Հյուսիսային Կորեան մեկ ամսում 7-րդ հրթիռն է արձակել

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջին հեռահարության Hwasong-12 բալիստիկ հրթիռի հաջող արձակման մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հարավային Կորեան և Ճապոնիան հայտնել են, որ հրթիռը հասել է 2000 կիլոմետր բարձրության՝ նախքան վայրէջք կատարելը Ճապոնիայի ափերի ջրերում: Երկու երկրներն էլ դատապարտել են հրթիռի արձակումը, որն այս ամսվա մեջ արդեն յոթերորդն էր:

ԿԺԴՀ-ի lրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ, որոնք, ըստ նրանց, արվել են արձակման ժամանակ: Երկու կադրերում երևում է արձակման պահը, մյուս երկուսը, ըստ երևույթին, արվել են թռիչքի ժամանակ հրթիռի մարտագլխիկի վրա տեղադրված տեսախցիկից:

Ճապոնիայի և Հարավային Կորեայի տվյալներով՝ հրթիռը կես ժամում 800 կմ ճանապարհ է անցել։

ՄԱԿ-ն արգելել է Հյուսիսային Կորեային բալիստիկ և միջուկային զենքի փորձարկումները ու խիստ պատժամիջոցներ է սահմանել։ Սակայն Փհենյանը պարբերաբար անտեսում է արգելքը, իսկ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է ամրապնդել իր երկրի պաշտպանունակությունը:

Տաթև Ֆռանգյան