Սաակաշվիլիի կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական բոյկոտը դադարեցնելու մասին

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը դադարեցնում է 2021 թվականի հուլիսին հայտարարված խորհրդարանում աշխատանքի բոյկոտը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է խմբակցության նախագահ Խաթիա Դեկանոիձեն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դեռ շաբաթ օրը հանդիպման ժամանակ մենք որոշեցինք, որ «Միացյալ ազգային շարժումը՝ «Ուժ միասնության մեջ» խմբակցությունը կմասնակցի խորհրդարանական գարնանային նստաշրջանի աշխատանքներին և կդադարեցնի բոյկոտը»,- ասել է Դեկանոիձեն։

Հիշեցնենք՝ Վրաստանում խորհրդարանի գարնանային նստաշրջանը կսկսվի երեքշաբթի։ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որը 150 տեղանոց օրենսդիր մարմնում ներկայացված է 30 պատգամավորով, բոյկոտ էր հայտարարել 2021 թվականի հուլիսին, երբ Թբիլիսիում ավանդական արժեքների պաշտպանները ծեծի ենթարկեցին լրատվամիջոցների աշխատակիցներին, ովքեր պատրաստվում էին լուսաբանել ԼԳԲՏ համայնքի և նրանց կողմնակիցների ակցիան։

Տաթև Ֆռանգյան