Տոկաևն ասել է, որ ծրագրում է այցելել Մոսկվա և համաձայնագրեր ստորագրել Ռուսաստանի հետ
Քաղաքականություն
29.01.2022 | 19:17Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ ծրագրում է փետրվարի կեսերին այցելել Մոսկվա և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել Ռուսաստանի Դաշնության հետ։
«Ամենայն հավանականությամբ, ես փետրվարի կեսերին կայցելեմ Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահի հրավերով: Մենք կստորագրենք շատ կարևոր պայմանագրեր, որոնք կապված են մեր երկրների միջև երկարաժամկետ համագործակցության հետ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Տոկաևը։