Բայդենի կողմից Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը ծանր, բայց շատ անհրաժեշտ քայլ կլինի․ ուկրաինացի քաղաքագետ

Լուրեր

05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Բոլորը

Ռուսաստանի համար ներկա պահին ցանկացած բան կարող է պատերազմի ոչ պաշտոնական պատրվակ լինել: Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ուկրաինացի քաղաքագետ Օլեքսանդր Կրաևը՝ անդրադառնալով Ուկրաինայի սահմաններին ռուսական զինտեխնիկայի կուտակումից հետո առաջացած լարվածությանը։

«Մենք, ի սկզբանե, գիտեինք, որ Ռուսաստանի առաջարկների մեծ մասը հաջողություն չի ունենալու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մոտ, և նրանք ճիշտ որոշում կայացրին՝ չխաբվելով դրանց։ Ինչ վերաբերում է այս պահին, մենք ունենք սպասվող էսկալացիա, և ավելի ու ավելի շատ ռուսական զորքերի կուտակում սահմանին»,- նշեց նա։

Խոսելով այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ անձնական պատժամիջոցների կիրառումը, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա՝ Օլեքսանդր Կրաևը նշեց, որ դրանք կլրացնեն ողջ պատժամիջոցային համակարգը, բայց բավարար չեն լինի ներխուժումը կասեցնելու համար։

«Իհարկե, դա ծանր, բայց շատ անհրաժեշտ քայլ է, սակայն դա միայն մեծ ռազմավարության մի մասն է»,- նկատեց նա:

Նրա կարծիքով՝ Ուկրաինան և գործընկերները պետք է նախապես գործեն՝ կանխելով Ռուսաստանի գործողությունները։

«Մենք պետք է կործանարար պատժամիջոցներով «հարձակվենք» Ռուսաստանի վրա և ոչնչացնենք նույնիսկ հետագա առաջխաղացման հնարավորությունը։ Նրանք արդեն բավականաչափ արել են, նույնիսկ այս մեկ ամսվա ընթացքում, մեր նման արձագանքի համար»,- նշեց նա։

Ըստ Օլեքսանդր Կրաևի՝ ուկրաինական հասարակության մեջ տրամադրությունները տարբեր են. շատերը համարում են, որ ոչ մի լուրջ բան տեղի չի ունենա՝ Ռուսաստանը միայն փոքրամասշտաբ հարձակում կիրականացնի կամ պարզապես ոչինչ չի անի:

«Մյուս մասը շատ ավելի հոռետեսորեն է տրամադրված՝ նշելով, որ մենք գտնվում ենք Կիև լայնամասշտաբ ներխուժման և ռմբակոծության շեմին»,- ասաց նա։

Կրաևը կարծում է, որ Արևմուտքի աջակցությունը շատ կարևոր է։

«Իհարկե, մենք դեռ հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի երկրների առնվազն որոշ զորքեր այստեղ կլինեն՝ որպես զսպող գործոն»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան