Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է «Արմավիր» ՔԿՀ

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, հայտնում են նախարարությունից։

Ռատի Բրեգաձեն ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների պահման պայմաններին: Փոխնախարար Արփինե Սարգսյանն ու ՔԿՀ ղեկավար Սերգեյ Ատոմյանը Ռատի Բրեգաձեին են ներկայացրել դատապարտյալների բուժսպասարկման բաժանմունքը, խոհանոցը, գրադարանը:

Պաշտոնյաները փորձել են նաև դատապարտյալների համար նախատեսված ճաշից, հետաքրքրվել են՝ ընդհանուր ճաշացանկից, բուժսպասարկումից, դատապարտյալների կրթությունից, զբաղվածությունից:

Ռատի Բրեգաձեն կարճ տեսակցություն է ունեցել նաև «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող Վրաստանի Հանրապետության  քաղաքացիների հետ, վերջիններս Բրեգաձեի հետ զրույցում նշել են, որ պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չունեն:

Երկօրյա այցի շրջանակում Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «Ալեք և Մարի Մանուկյանների» գանձատուն-թանգարան: Նաթա Սրբազանը այցելուներին ներկայացրել է թանգարանում առկա ցուցանմուշները: