Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFA -ի նախագահին

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFAի -ի (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա) նախագահ Ջաննի Ինֆանտինոյին՝ նշելով, որ նախագահի պաշտոնից իր հրաժարականը չի խոչընդոտի իր նախագահության ընթացքում նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործմանը և, մասնավորապես, «Լեգենդների խաղը»-ը Հայաստանում անցկացնելուն վերաբերող պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար:

Հայաստանում «Լեգենդների խաղը»՝ նախկին և ներկա աշխարհահռչակ լեգենդար ֆուտբոլիստների ընկերական խաղ կազմակերպելու հնարավորությունը նախագահ Արմեն Սարգսյանը Ջաննի Ինֆանտինոյի հետ քննարկել էր անցած տարեվերջին Կատարում ունեցած հանդիպման ընթացքում, որից հետո նրան ուղարկված շնորհակալական նամակում մասնավորապես նշել էր. «Վստահ եմ՝ մենք FIFA-ի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցություն սկսելու հիմք ենք ստեղծել: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս FIFA-ի և FIFA-ի հիմնադրամի հետ համագործակցությանը, որը խոստանում է աշխարհում ամենասիրված մարզաձևի՝ ֆուտբոլի միջոցով համագործակցության նոր հեռանկարներ բացել՝ վերափոխելու մեր տարածաշրջանն ապրելու համար ավելի խաղաղ, արդար ու հանդուրժող շրջանի: Արցախում պատերազմից և Հայաստանում դրա հետևանքներից հետո այդ առաքելությունն այսօր կարևոր է առավել քան երբևէ:

Ինչպես գիտեք, ես բարձր եմ գնահատում անհատի սոցիալական կյանքում սպորտի դերակատարումը: Անհատի համար սպորտի օգտակարությունը զուտ ֆիզիկական տեսանկյունից շատ ավելին է: Այն ձևավորում է բնավորություն, սովորեցնում է ռազմավարական և վերլուծական մտածողություն, զարգացնում է առաջնորդության որակներ»:

Հրաժարականի դիմումից հետո նախագահ Սարգսյանը կրկին նամակով դիմել է նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, որում մասնավորապես ասվում է. «Իմ այս որոշումը չի խոչընդոտի, որ շարունակեմ իմ ներդրումն ունենալ նախագահությանս ընթացքում նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործման գործում: Իմ ողջ կյանքի առաքելությունն է ու ինձ համար պատիվ է աշխատել հանուն Հայաստանի բարգավաճման, և դա չի ավարտվում պաշտոնով:

Ուրախ կլինեմ շարունակել մեր բարեկամությունն ու համագործակցությունն անձամբ Ձեր և FIFA-ի հետ: Հանձնառու եմ նպաստել Երևանում ծրագրված «Լեգենդների խաղ» հանդիպմանը: Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը մեծ ազդեցություն կունենա Հայաստանում սպորտի զարգացման համար՝ ի բարօրություն մեր երիտասարդության և հանուն տարածաշրջանում խաղաղության»:

Նախագահ Սարգսյանն առաջարկել էր «Լեգենդների խաղն» Հայաստանում անցկացնել այս տարվա ընթացքում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի և «STARMUS-6» փառատոնի հետ միաժամանակ: