ԱՄՆ-ը չի պատասխանել ՆԱՏՕ-ի չընդլայնման մասին հարցին․ Լավրովը

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր պատասխանում չի պատասխանել ամենագլխավոր հարցին՝ դեպի արևելք ՆԱՏՕ-ի չընդլայնման մասին։ Այս մասին ասել է  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այս փաստաթղթում հիմնական հարցի վերաբերյալ դրական արձագանք չկա: Հիմնական հարցը մեր հստակ դիրքորոշումն է դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման անթույլատրելիության և հարվածային զենքերի տեղակայման վերաբերյալ, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանի Դաշնության տարածքին», – ասել է Լավրովը լրագրողներին։

Միաժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը միտումնավոր անտեսում է անվտանգության անբաժանելիության սկզբունքը, երբ մի պետության խաղաղ գոյությանը չի կարելի հասնել մյուս պետության համար սպառնալիք ստեղծելով։

«Հատկանշական է, որ այժմ, երբ Եվրատլանտյան երկրներում իրավաբանորեն պարտվորեցնող երաշխիքների համաձայնեցման մեր առաջարկներին արևմտյան գործընկերները արձագանքում են, նրանք միշտ կոչ են անում իրականացնել համաձայնեցված սկզբունքները Եվրատլանտյան անվտանգության ճարտարապետության վերաբերյալ: Նրանք անմիջապես ասում են. դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն իրավունք ունի ընդլայնվելու, ոչ ոք իրավունք չունի արգելել ՆԱՏՕ-ի անդամներին քննարկել որևէ այլ երկրի դիմումները»,- ասել է Լավրովը։

ՌԴ կողմից Անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին նախօրեին ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատասխանել են Ռուսաստանին։ Հիմնվելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունների վրա՝ ամերիկյան փաստաթուղթն արտացոլում է ԱՄՆ-ի մտահոգությունները Ռուսաստանի անվտանգության գործողությունների վերաբերյալ և առաջարկություններ այն ոլորտներում, որտեղ երկրները կարող են ընդհանուր լեզու գտնել:

 

Տաթև Ֆռանգյան