ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն արդեն պատրաստ են. ԱՄՆ Ֆինանսների նախարարություն

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Ուկրաինայի վրա հարձակման դեպքում Ռուսաստանի դեմ կիրառվելիք պատժամիջոցներն արդեն պատրաստ են։ Bloomberg-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն։

«Մենք ունենք պատժամիջոցների մանրակրկիտ մշակված փաթեթ, որը զգալի ազդեցություն կունենա Ռուսաստանի տնտեսության վրա, բայց կօգնի մեղմել դրանց ազդեցությունն այստեղ՝ ԱՄՆ-ում»,- ասել է պաշտոնյան՝ նշելով, որ «պատժամիջոցները պատրաստ են»։

Խոսելով Swift միջազգային վճարային համակարգից Ռուսաստանի Դաշնությանն անջատելու հնարավորության մասին՝ Ադեյեմոն ասել է, որ «բոլոր տարբերակները դիտարկվում են»։

Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ պատժամիջոցների նախապատրաստումը ներառում է «տասնյակ հեռախոսազրույցներ»՝ դրանք ԵՄ-ի հետ համակարգելու համար։ Նրա խոսքով՝ քննարկվող միջոցառումները «շատ ավելի նշանակալից» կլինեն, քան 2014 թվականին ձեռնարկվածները։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ։ Դրանք կկիրառվեն Ռուսաստանի կողմից էսկալացիայի դեպքում և կազդեն հումքի ու զենքի արտահանման վրա։ ԱՄՆ-ը նաև պատրաստ է սահմանափակել բարձր տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան։

Տաթև Ֆռանգյան