Մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Այսօր՝ հունվարի 25-ին, «Դինամո» մարզահամալիրում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Հայաստանի առաջնությանն ավելի քան 80 բռնցքամարտիկ կմասնակցի Երևանից, Գյումրիից, Վանաձորից և հանրապետության այլ մարզերից:

Երեկ կայացել են մրցաշարի կշռման արարողությունն ու վիճակահանությունը:

Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա ձևավորվելու է հավաքականը, որը մայիսին Երևանում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հույս է հայտնում, որ առաջնությունից հետո վնասվածքներ չեն լինի, և բռնցքամարտիկները պատրաստ կլինեն հետագա մարզումներին:

Ինչ վերաբերում է Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, մարզիչը փաստում է, որ սպասելիքներն ու պատասխանատվությունը շատ մեծ են. «Կաշխատենք պատվով հանդես գալ: Տղաները շատ ոգևորված են, վստահ եմ՝ ավելի լավ կպատրաստվեն, չնայած մինչ այս էլ դժգոհություն չունեմ իրենց մարզումներից»:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 21-31-ը Երևանում, իսկ Հայաստանի առաջնությունը կտևի մինչև հունվարի 29-ը: