2021 թվականին 18 ֆիզիկական բռնության հետևանքով 20 լրագրող ու օպերատոր է տուժել. Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
Բոլորը

Խոսքի ազատության պաշտպանութան կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2021 թվականի տարեկան զեկույցը:

«2021 թվականը լրատվամիջոցների գործունեության համար ծանր տարի էր՝ պայմանավորված հետպատերազմյան Հայաստանում հասարակական-քաղաքական խոր ճգնաժամով ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեժ պայքարով։

Տարին լի էր լրագրողների նկատմամբ ճնշումների և սահմանափակումների դեպքերով, այդ թվում՝ իրավական մեխանիզմների կիրառմամբ։

Թե՛ քաղաքական գործիչների ու պաշտոնյաների, թե՛ քաղաքացիների կողմից լրագրողները և օպերատորները հաճախ թիրախավորվել են՝  նույնականացվելով այն քաղաքական ուժի հետ, որի հովանու ներքո է գործում տվյալ ԶԼՄ-ն։ Հարձակումներ են գրանցվել հատկապես զանգվածային միջոցառումների՝ ցույցերի, երթերի ու հանրահավաքների ժամանակ, այդ թվում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանում։

Տարվա ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է ֆիզիկական բռնությունների 18 դեպք, որոնց ընթացքում տուժել է 20 լրագրող ու օպերատոր։ Տարատեսակ այլ ճնշումները 107-ն են։ Դրանց մեջ են ԶԼՄ-ների ու լրագրողների դեմ ուղղված սպառնալիքները, հաշվեհարդարի կոչերը, դատական գործերը, ինչպես նաև՝ քաղաքացիների, իշխանության ներկայացուցիչների, հայտնի քաղաքական գործիչների կողմից դրսևորած անվայելուչ պահվածքի և անարգանքի դեպքերը»,- նշեց Մելիքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: