Ջուլիան Ասանժին թույլատրել են բողոքարկել իրեն ԱՄՆ-ին արտահանձնելու որոշումը

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին թույլատրել են բողոքարկել իրեն ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ որոշումը, գրում է Euronews-ը։

Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ նա կարող է իր բողոքն ուղարկել Միացյալ Թագավորության Գերագույն դատարան: Որոշումը վերջին քայլն է Ասանժի երկարատև պայքարում՝ խուսափելու ԱՄՆ-ին արտահանձնումից, որտեղ վերջինս մեղադրվում է լրտեսության մեջ՝ WikiLeaks-ի կողմից ավելի քան մեկ տասնամյակ առաջ գաղտնի փաստաթղթերի հրապարակման հետ կապված:

Ընդամենը մեկ տարի առաջ Լոնդոնի շրջանային դատարանի դատավորը մերժեց ԱՄՆ-ի արտահանձնման խնդրանքը՝ պատճառաբանելով, որ Ասանժը, ամենայն հավանականությամբ, ինքնասպան կլինի, եթե պահվի ԱՄՆ-ի դաժան բանտային պայմաններում:

Ավելի ուշ ԱՄՆ իշխանությունները երաշխիքներ տվեցին, որ WikiLeaks-ի հիմնադիրը չի բախվի խիստ սահմանափակող պայմանների, որոնք, նրա փաստաբանների կարծիքով, վտանգի տակ կդնեն նրա ֆիզիկական և հոգեկան առողջությունը:
Անցյալ ամիս Գերագույն դատարանը բեկանեց ստորադաս դատարանի որոշումը։ Ըստ Գերագույն դատարանի դատավորներ Յան Բերնեթի և Թիմոթի Հոլրոյդի՝ ամերիկյան խոստումները բավական են՝ երաշխավորելու Ասանժի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը:

Տաթև Ֆռանգյան