Բացառում եմ նախագահի վրա ճնշումը. այս շրջանում «փոխհրաձգություն» չի եղել այդ ինստիտուտի հետ. Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
Բոլորը

«Ինձ համար տարօրինակ են բերված փաստարկները նախագահի սահմանադրական լիազորությունների մասով»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։

«Հանրապետւթյան նախագահը փոփոխված Սահմանադրությամբ լրիվ ուրիշ կարգավիճակով պետական պաշտոնյա է. կարծում եմ՝ դա  հայտնի էր թե՛ նախագահ ընտրվելիս, թե՛ վերջին 4 տարիներին։ Շատ տարօրինակ է, երբ դա մեջբերվում է որպես փոփոխություններ անելու խոչընդոտ։

Խորհրդարանական կառավարմամբ շատ երկրներում նախագահները կա՛մ արարողակարգային, կա՛մ ճգնաժամային իրավիճակներում բալանս պահելու ֆունկցիա ունեն, ոչ ավելին»,- նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև արտաքին քաղաքականությանը։

«Բայց ես, իհարկե, հարգում եմ Արմեն Սարգսյանի որոշումը»,- ընդգծեց Թորոսյանը:

Նա նաև հավելեց, որ բացառում է նախագահի վրա ճնշումը. «Այս շրջանում «փոխհրաձգություն» չի եղել այդ ինստիտուտի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում: