Որ նախագահ էր ընտրվում՝ չգիտե՞ր իր լիազորությունները. Խաչատուր Սուքիասյանը՝ Արմեն Սարգսյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ես բացառում եմ, որ նախագահի վրա ճնշումներ գործադրված լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։

«Հնարավոր է՝ իմ ունեցած տեղեկություններով՝ իր անձից է կախված հրաժարականի պատճառը, այսինքն՝ պետք է հասկանանք, թե Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ ի՞նչ աստիճանի կապ է ունեցել… Մենք պետք է ուսումնասիրենք, թե ցանկացած հայ մարդու կապիտալ ո՞ր երկրում է գտնվում: Եթե հայ մարդն իր կապիտալի 90 տոկոսն ունենում է այլ երկրում, ես պետք է հասկանամ՝ ՀՀ-ին ի՞նչ աստիճան է վստահում և ի՞նչ աստիճան է սիրում: Գնացե՛ք և հանե՛ք, թե 4 տարվա մեջ Հայաստանն ինչ ծախսեր է արել նախագահի ինստիտուտի համար: Ուզում եմ ձեզնից իմանալ, թե այդ ծախսերի 1 տոկոսն օգուտ տվե՞լ է Հայաստանի Հանրապետությանը», – նշեց Խաչատուր Սուքիասյանը։

Հարցին՝ այսքան ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի՞ եղել Արմեն Սարգսյանի կապիտալից, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը դեմոկրատական հիմքեր հիմնող առաջնորդ է, ես կարծում եմ, որ ճիշտ է, երբ նախագահի ինստիտուտում ընտրված անձին չեն ասել՝ թող, գնա »,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրությամբ իրեն օժտված գործիքների մասին մտքին, դիտարկմանը, որ նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա՝ Սուքիասյանն ասաց. «Նա, երբ ընտրվում էր նախագահ, չգիտե՞ր իր իրավունքների սահմանները»:

Հարցին, թե անակնկա՞լ էր, արդյոք, նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը, Սուքիասյանը պատասխանեց՝ դրա մասին ինքը չի մտածել, որ հասկանար անակնկա՞լ էր, թե ոչ:

«Միգուցե կանխատեսելի էր»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: