Եթե Ռուսաստանը ներքաշի Հայաստանին Ուկրաինայի դեմ իր «ավանտյուրայի մեջ», ապա մեզ արդեն ոչինչ չի փրկի․ Հովսեփ Խուրշուդյան

Լուրեր

03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բացառված չէ, որ Ռուսաստանը Հայաստանին և ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին ներքաշելու է Ուկրաինայի դեմ իր ագրեսիվ գործողությունների մեջ։ Factor.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը՝ խոսելով այսօր կայացած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի և ռուս-ուկրաինական սահմանում ստեղծված լարվածության միջև եղած հնարավոր կապի մասին։

«Նախկինում շատ եմ ասել, որ վաղ թե ուշ Ռուսաստանը ավելին է պահանջելու Հայաստանից և՛ որպես դաշնակից, և՛ որպես ՀԱՊԿ անդամ։ Չկատարելով իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի հանդեպ՝ վերջինից գնալով ավելի շատ բան է պահանջելու՝ չարաշահելով այն հանգամանքը, որ իր իսկ գործողությունների հետևանքով Հայաստանn էապես թուլացել է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ, ըստ տարածված հաղորդագրության, հեռախոսազրուցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Համաձայն դրա՝ քննարկվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտները՝ ներառյալ հայ-ադրբեջանական սահմանագծման և սահմանազատման հետ կապված հարցերը։

«Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ներկայիս նախագահությունը՝ քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարները։

Նիկոլ Փաշինյանի խնդրանքով ՌԴ նախագահը հակիրճ տեղեկացրել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքի մասին»,- նշված է հաղորդագրությունում։

Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ հավանական է, որ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը կապված է նաև ուկրաինական ճգնաժամի հետ, Ռուսաստանը ՀԱՊԿ-ին ցանկանա ներգրավել Ուկրաինայի դեմ իր գործողություններում՝ «ավանտյուրայի միջոցով», իբր Դոնբասում սանդրանքերի արդյունքում լարվածություն է առաջացել, և ինքը ցանկանում է պաշտպանել իր քաղաքացիներին։

«Ռուսաստանը փորձելու է ամեն ինչ անել, որ ինքը Ուկրաինայի դեմ որպես ագրեսոր հանդես չգա, այլ հանդես գա որպես Դոնբասի իր քաղաքացիների պաշտպանի դերում»,- ասաց նա։

Այդ իրավիճակում, ըստ նրա, Հայաստանն ունի Ռուսաստանին օգնելուց հրաժարվելու հնարավորություն։

«Ռուսաստանը «թութակի պես» անընդհատ կրկնում էր, որ Արցախը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի չէ, քանի որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ, անկախ պետութուն է, իսկ Արցախն էլ չճանաչված պետություն է անգամ Հայաստանի կողմից։ Հիմա էլ Հայաստանը կարող է ասել, որ Դոնբասը ևս ճանաչված չէ որևէ երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից»,- նշեց Հովսեփ Խուրշուդյանը։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Հայաստանը կփորձի ընդդիմանալ Ռուսաստանին, հրաժարվել օգնությունից, այն դեպքում, երբ նման բան չկարողացավ անել Ղազախստանում տեղի ունեցող զարգացումների ժամանակ, ապա ըստ Հովսեփ Խուրշուդյանի` այստեղ էլ Հայաստանը կառչելու տեղ ունի։

«Իհարկե, եղած միտումները մեծ հույսեր չեն ներշնչում՝ Ղազախստանի դեպքը օրինակ ունենալով։ Բայց մենք պետք է տարբերակենք․ ճանաչված երկրի ղեկավարի դիմումի հիման վրա է ՀԱՊԿ-ը զորքեր մտցրել Ղազախստան, իսկ Ուկրաինայի դեպքում նման բան ասել չենք կարող»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ այս հանգամանքը կօգտագործեն հայաստանյան իշխանությունները և չեն ներքաշվի Արևմուտքի դեմ Ռուսաստանի արշավանքում։

Հովսեփ Խուրշուդյանը նաև նկատեց, որ այս իրավիճակում Ռուսաստանը բնավ Հայաստանի զորքերի կարիքը չունի․ պարզապես նրանց ներգրավելով՝ նպատակ է ունենալու փչացնել Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունները։

«Նման բան նա անում է նաև Թուրքիայի հետ՝ բայց այս դեպքում նաև տասնյակ միլիարդների ներդրումներ անելով և նորագույն սպառազինություն վաճառելով Թուրքիային։ Հայաստանի դեպքում ոչինչ չի անում, այլ սպառնում է թուրք-ադրբեջանական վտանգով»,- ասաց նա։

Եթե այնուամենայնիվ, Հայաստանը Ուկրաինայում կանգնի Ռուսաստանի կողքին, ներքաշվի վերջինիս «ավանտյուրայի մեջ», ապա, ըստ Հովսեփ Խուրշուդյանի, կասկած լինել չի կարող, որ Արևմուտքի պատժամիջոցները կվերաբերեն նաև նրան։

«Հայաստանը կարող է մոռանալ ինքնիշխանության որևէ նշույլի մասին, մոռանալ Արևմուտքի կողմից աջակցության մասին։ Ավելին, Արևմուտքի պատժամիջոցների տակ է ընկնելու։ Դա արդեն անխուսափելի կլինի, Հայաստանին ոչինչ չի փրկի, այլևս չի օգնի արդարացումը, թե Ռուսաստանից կախվածություն ունենք»,- ասաց նա։

Գնահատելով ընդհանուր առմամբ ռուս-ուկրաինական սահմանին տեղի ունեցողը, նա նշեց, որ չնայած նրան, որ Արևմտյան երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարները հայտարարել են, որ Ռուսաստանը ներխուժելու է Ուկրաինա, ինքը կարծում է, որ Մոսկվայի սպառնալիքներն իրական չեն։

«Իհարկե, պատրաստությունները իրականին շատ մոտ են և տպավորություն ստեծելու համար են, որ իրոք պատրաստվում են հարձակման, բայց ես կարծում եմ, որ Պուտինը հասկանում է, որ Ռոսաստանի լինել, չլինելու հարցը կարող է առաջ գալ և նախատեսվող տնտեսական պատժամիջոցները կարող են անկանխատեսելի հետևանանքներ ունենալ Ռուսաստանի ընդհուպ մինչև ինքնիշխանության համար»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան