Լրագրողների նկատմամբ որակումները վնասում են ժողովրդավարական համակարգը. Արման Թաթոյան

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

«Պաշտոնատար անձանց և, առհասարակ, բոլորին ուզում եմ զգուշացնել, որ լրագրողների նկատմամբ ընդհանրական որակումները ոչ միայն մեծացնում են կարծրատիպերը լրագրողի աշխատանքի նկատմամբ, այլև լուրջ վնասում են ժողովրդավարական և մարդու իրավունքների համակարգին», – անդրադառնալով իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի` ԱԺ ամբիոնից արած արտահայտություններին, ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա նաև նշել է, որ լրագրողների աշխատանքը մեծ կարևորություն ունի երկրում խոսքի ազատության խթանման գործում, և որ ինքը համակարծիք է լրագրողական կազմակերպությունների տարածած հայտարարությունների հետ: Առաջիկայում ՄԻՊ-ը պատրաստվում է զեկույց հրապարակել նաև լրագրողների աշխատանքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով քաղաքական ուժերի կամ գործիչների հետ ասոցացվող հեռուստաընկերությունների և առցանց հարթակների լրագրողների գործունեությանը, վերջիններիս անվանել է «վերբալ մարմնավաճառներ»։ Ընդ որում՝ մի քանի անգամ կրկնել է դրանք իր ելույթում ու վերահաստատել նաև հունվարի 21-ի նիստում։

Լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Վահագն Ալեքսանյանից պահանջելով ներողություն խնդրել լրագրողական համայնքից։