Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր ամենագնաց մեքենայով չի կարողացել սնունդ հասցնել Բարձրավան․ ՄԻՊ

Լուրեր

10.02.2026 | 16:38
ՌԴ-ի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու բանակցությունները շարունակվում են, բայց առջևում «երկար ճանապարհ» կա․ Լավրով
10.02.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
10.02.2026 | 16:24
ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են TRIPP-ով էլեկտրաէներգիայի փոխադրման նախագիծը
10.02.2026 | 16:21
Փաստաբանը ԱԲ-ով հայցադիմում է պատրաստում, ուղարկում դատարան․ Վարդանյանը՝ դատարանների բեռնաթափման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 16:16
Միրոսլավ Կլոզեն պատմել է՝ ինչու է «Նյուրնբերգը» ձեռք բերել Ստյոպա Մկրտչյանին
10.02.2026 | 16:11
Այս տարի թոշակառուները ևս հայտարարագրելու են եկամուտները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 16:07
Վենսը մեկնեց Բաքու․ ԱՄՆ փոխնախագահը՝ գերիների հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 15:55
Մակրոնը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է ԵՄ-ի բաժանումը
10.02.2026 | 15:51
Տուգանվելու են համացանցում ատելության խոսք գրողները. Սրբուհի Գալյանը նոր նախագիծ է մշակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 15:46
0% հարկն անընդունելի է, կարող է բերել ստվերի էական աճի. ՊԵԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 15:39
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» լեգենդների խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 15:28
Կրեմլը հաստատել է Ֆրանսիայի հետ տեխնիկական մակարդակով շփումների վերսկսումը
10.02.2026 | 15:20
Եվտուշենկովը 400 հազար դրամանոց սպասքի հավաքածու է նվիրել Փաշինյանին
10.02.2026 | 15:16
Ռուբեն Վարդանյանի գործով դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու
10.02.2026 | 15:13
«Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2025․ գնահատականներ, մարտահրավերներ և լուծումները». ՈՒՂԻՂ
Բոլորը

Ինչ-որ մեկը մտածում է, թե Ադրբեջանն այս ճանապարհները փակել է առանց իմանալու՝ մարդիկ ի՞նչ զրկանքների են ենթարկվելու ու մարդկանց կյանքը ինչ աստիճա՞ն է դժվարանալու: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Ադրբեջանական զինված ծառայողները բացահայտ հանցավոր արարքներով 2021թ. նոյեմեբերից փակել են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհները. ամեն օր, ամեն րոպե խախտված են Գորիսի և Կապանի բնակիչների՝ մեր մարդկանց իրավունքները:

Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերում, Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդիկ կանգնել են հատկապես եղանակային պայմանների պատճառով մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ:

Օրինակ` Գորիս համայնքում ուսուցիչները, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհով եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով: Բա սա կրթության ու աշխատանքային, ազատ տեղաշարժման իրավունքների խախտում չէ՞:

Դժվարանցանելի է ու հատկապես վատ վիճակում է, օրինակ, Տաթև-Կապան ճանապարհի հատվածը, որ տանում է դեպի Բարձրավան: Բա սա մարդու ազատ տեղաշարժման ու դրա հետ կապված մյուս իրավունքների խախտում չէ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր ամենագնաց մեքենայով չի կարողացել հունվարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան գյուղ: Այս ամենն այսօր ճշտել ենք:
ԱԻՆ-ի, ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի ծառայողներն են անձնվիրաբար աշխատանքով սնունդ հասցնում գյուղեր ու այն էլ շատ դժվար:

Բա ինչպե՞ս է ապահովվելու շտապ բժշկական օգնության հասանելիությունը, հոսպիտալացումները և այլն: Բա սա առողջության պահպանման ու կյանքի իրավունքի հարց չէ՞:

Այստեղ արժանապատվության հարցեր չկա՞ն:

Սրան գումարած՝ թե՛ Գորիսի, թե՛ Կապանի դեպքում նշված գյուղեր տանող, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները դիտարկվում են ադրբեջանական զինված ծառայողների կողմից: Դիտարկվող է դարձել նաև Կապանի Գեղանուշ գյուղը, որով այդ ճանապարհը տանում է դեպի Ճակատեն ու մյուս գյուղերը: Այդ երկրի զինվորականների ուղիղ թիրախի ներքո են:

Այսինքն՝ ապահովված չէ նաև անվտանգությունը:

Ու ինչու՞ պետք է ադրբեջանական զինված ծառայողների, իշխանությունների որևէ հիմք չունեցող, պարզապես հանցավոր արարքների պատճառով մեր բնակիչները նման զրկանքներ կրեն:

Բա սա չի նշանակու՞մ, որ դա արված է մեր խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու դիտավորությամբ, որ ատելության քաղաքականությունը շարունակվում է ու չի ավարտվել: Այս պայմաններում, Ադրբեջանի խաղաղասիրությունը կարող է ազնիվ կամ իրական լինե՞լ:

Այս բոլոր հարցերը պետք է լինեն մեր երկրի պետական քաղաքականության հիմքում:

Բա ո՞նց կարելի էր ասել, թե ճանապարհներին նրանց հայտնվելը «ադրբեջանական տարածք է ու մենք ոչինչ չենք կարող անել», ո՞նց կարելի էր զբաղվել այլընտրանքային ճանապարհների գովքով ու «արդարացնել» ադրբեջանական խախտումները և դեռ մի հատ էլ քաղաքականացնել նրանց, ովքեր բարձրացնում են մարդու իրավունքների հարցերը:

Բա մարդկանց պատճառվող այսքան զրկանքները քաղաքական հարցե՞ր են: Բա անվտանգությունն ու մարդու իրավունքները կարելի՞ է մարդուց կտրել:

Հակառակը՝ պետության ուղիղ պոզիտիվ պարտավորությունն է պաշտպանել այդ իրավունքները, ամեն ինչ անել, որ մարդուց անվտանգությունը չկտրվի ու չքաղաքականացվեն մարդու իրավունքների հարցերը: Հակառակ դեպքում ուղղակի անվտանգությունից էլ ամբողջությամբ կզրկվենք:

Պետք է նրանց հեռացնելու ուղղությամբ աշխատել, որ մեր բնակիչների միջազգայնորեն երաշխավորված իրավունքները վերականգնվեն:

Այնպես որ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռացվեն մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից և վերջ:

Մեր քաղաքացիները, մեր ողջ երկրի խաղաղ բնակչությունը չպետք է զրկանքներ կրի տարիների խորքից եկող հայատյացության քաղաքականություն տանող ադրբեջանական իշխանությունների պատճառով:

Մենք ունենք մեր իրավունքները պաշտպանելու իրավունք, արժանապատիվ ապրելու իրավունք:

Միջազգային կանոնները դա անել թույլ են տալիս. ԵԱՀԿ, ՄԱԿ-ի ու մյուս կառույցների կանոններ: