Էրդողանին զայրացրել են գնաճի վերաբերյալ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի հրապարակած տվյալները

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զայրացրել են Ազգային վիճակագրական ինստիտուտի հրապարակած՝ դեկտեմբեր ամսվա գնաճի վերաբերյալ տվյալները։ Սա նաև վտանգի տակ է դրել ինստիտուտի ղեկավարին։ Այս մասին գրում է Diken news-ը՝վկայակոչելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության աղբյուրին, փոխանցում է «Ահվալ» գործակալությունը։

Աղբյուրը նշում է, որ, իբր, հարձակումների հետևանքով Թուրքիայում արհեստական գնաճ է գրանցվել, և ինստիտուտը դա բավարար կերպով չի նշել, երբ հրապարակել է տվյալները։ Հարցին՝ արդյո՞ք ինստիոտիտի տնօրեն Սաիդ Էրդալ Դինջերին կարող են ստիպել հրաժարական տալ, աղբյուրն ասել է․ «Եթե սխալներն ուղղվեն, երբ հաջորդ թիվը հրապարակվի, ինչո՞ւ հրաժարական տա։

Թեև տնտեսության մեջ բոլոր տվյալները բարելավման միտում ունեն, գնաճը նույնպես կդանդաղի: Ես հավատում եմ՝ մենք կտեսնենք սա, երբ ինստիտուտը հրապարակի տվյալները։ Սակայն սխալի վրա համառելը կուժեղացնի նախագահի արձագանքը»։
Թուրքիայում գնաճը դեկտեմբերին կազմել է 36,1 տոկոս, այս ամսվա սկզբին հայտնել էր TÜİK-ը։ Սա ամենաբարձր մակարդակն է 2002 թվականից ի վեր:

Հավելենք, որ տարբեր փորձագետներին կարծիքով՝ իրական թիվն ավելին է։

Ի դեպ, նախագահ Էրդողանը 2018 թվականի ընտրություններից հետո նոր ընդլայնված լիազորություններ ստացավ, ինչի արդյունքում ինստիտուտի տասնյակ բարձրաստիճան անդամների ազատել է պաշտոններից։ Այս ամենն առաջացրել է տնտեսագետների մտահոգությունը՝ կապված վիճակագրական տվյալների ճշգրտության հետ։

Էմմա Չոբանյան