Ինչ անել, երբ շչակի ձայն եք լսում․ վարժանք Գյումրու «Մուշ» թաղամասում․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԻՆ-ի պաշտոնական կայքում պարբերաբար հրապարակվում են ծանուցումներ, որ այս կամ այն բնակավայրում շչակ է գործարկվելու։ Հերթական ծանուցումը երեկ էր՝ հունվարի 19-ին․ նախարարությունը հայտնում էր, որ հունվարի 20-ին ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Գյումրի քաղաքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք, և գործարկվելու է քաղաքի շչակը: Factor.am-ը գնացել է այս տեղեկության հետքերով՝ պարզելու, թե որքանով են արդյունավետ իրականացվում քաղպաշտպանության մակարդակը բարձրացնելուն ուղղված այս միջոցառումները։

Վարժանքն իրականացվում էր Գյումրու ծայրամասային թաղամասերից մեկում՝«Մուշ»-ում։ Գործարկվեց թիվ 23 դպրոցի տանիքին տեղադրված շչակը․ տրվեց 3 կարճ ազդանշան, որոնցից յուրաքանչյուրը մեկ րոպե տևողությամբ էր։

Դպրոցի ներսում շչակի ձայնը չէր լսվում, դպրոցի մոտակայքում գտնվող քաղաքացիներն էլ կարծես թե չէին լսել ազդանշանը, գուցե և՝ ուշադիր չէին եղել։ Համենայնդեպս մեզանից տեղեկացան շչակը փորձարկելու մասին։

Ըստ ուսուցողական վարժանքի, շչակի ձայնը լսելուն պես՝ դպրոցի բոլոր աշակերտները՝ուսուցիչների հետ միասին շտապեցին պատսպարվելու նկուղում, այն ծառայում է՝ որպես ապաստարան, որտեղ բժշկական կետ կա՝ տուժածներին կամ ինքնազգացողությունը վատացած մարդկանց օգնելու նպատակով։ Փրկարարներն աշակերտներին բացատրեցին տարահանման նպատակը։

«Շչակի գործարկելու դեպքում տրվում է օդային տագնապ, ու մարդիկ անմիջապես պիտի իջնեն ապաստարաններ՝ լինի դպրոցում, աշխատանքի վայրում, թե փողոցում։ Դուրս եք գալիս ապաստարաններից հատուկ հրահանգով»,- մանրամասնեց Արսեն Ադամյանը։ Փորձարկեցին նաև բժշկական կետը՝ չափելով ինքնազգացողությունը վատացած աշխակերտներից մեկը ճնշումը։ Փրկարարները խոստացան դպրոցում հաջորդ վարժանքն անցկացնել հրդեհի ազդանշան հնչեցնելու ու պատսպարվելու թեմայով։

Գյումրու թիվ 2 փրկարարական ծառայության հրշեջ -փրկարար ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության մայոր Արսեն Ադամյանը մեզ հետ զրույցում կարևորեց, որ շչակը նորմալ աշխատում է․ ըստ նրա, երբեմն եղանակային պայմաններից ելնելով՝ խնդիրներ են առաջանում։

Արսեն Ադամյանի փաստմամբ՝ սա Գյումրիի միակ շչակը չէ, հետևողական աշխատանք է տարվում քաղաքի տարբեր հատվածներում շչակների տեղադրման ու ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ։

Նա նաև նշեց, որ դպրոցը պատրաստ էր զորավարժանքին․ նկուղը՝ որպես ապաստարան, հարմարեցված է, թաղամասի հարակից շենքներն էլ ունեն ապաստարաններ։

Ըստ Արսեն Ադամյանի՝ իրենք ուսումնասիրում են քաղաքի բազմաբնական շենքերի ու կառույցների նկուղներն ու դրանց վիճակի մասին մշտապես զեկուցում վերադասին։

«Վարժանքներ անցկացնում ենք տարբեր կառույցներում՝ մշակութային, ուսումնական, արտադրական, բժշկական հաստատություններում, որտեղ մեծ թվով մարդիկ են աշխատում։ Մեր աշխատանքը չի կարող լինել ձևական, այն տեսանելի է, մեր վարժանքները հիմնականում ուսուցողական են, որպեսզի իրականի դեպքում պատրաստ լինենք»,- ասաց Արսեն Ադամյանը։

Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի տնօրեն Հակոբ Գևորգյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ առաջին անգամ չէ, որ նման վարժանքներ են անցկացվում և բացի համացանցից ու լրատվական կայքերից, իրենք ևս թաղամասի բնակիչների շրջանում նախազգուշացրել են շչակը փորձարկելու մասին։ Դասղեկների, դասվարների միջոցով նախապես հայտնել են աշակերտների ծնողներին, որպեսզի ավելորդ խուճապ չլինի։

«Ինչպես տեսնում եք՝ շչակն անջատելուց հետո թաղամասում որևէ խուճապ չի եղել, դպրոցի մոտ ծնողներ չեն հավաքվել, երեխաները ևս խուճապի չեն մատնվել։ Տարահանման վարժանքներ պարբերաբար կատարվում են մեզ մոտ»,-վստահեցրեց դպրոցի տնօրենը։
Ըստ դպրոցի զինղեկ Մնացական Գևորգյանի էլ՝ եթե երեխան գիտի՝ որոնք են տարահանման կետերն ու կանոնները, երբեք խուճապի չի մատնվի։

Արմիկ Մովսիսյան