Ընդերքօգտագործող 26 սուբյեկտ ունի մոտ 71 մլն դրամի պարտավորություն. Դատախազություն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության համակարգմամբ ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվել է 2021թ. դրությամբ ՀՀ օրենսդրությամբ և ընդերքօգտագործման պայմանագրերով նախատեսված պետական տուրքի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների, ինչպես նաև՝ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընդերքօգտագործողների պարտավորությունների կատարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նախ արձանագրվել է, որ ավելի վաղ՝ 2018թ. ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության մարմինների կողմից իրականացված նմանատիպ առաջին ուսումնասիրության արդյունքում ի հայտ բերված բազմաթիվ խնդիրներ ոլորտային պետական գերատեսչությունների հետ համագործակցությամբ լուծվել են, իսկ ընդերքօգտագործող սուբյետներն սկսել են ավելի բարեխիղճ վարքագիծ դրսևորել պետության և համայնքների առջև իրենց պարտավորությունների կատարման հարցում:

Այդուհանդերձ, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով 26 սուբյեկտներ ունեն ընդհանուր 39.751.045 ՀՀ դրամի պարտավորություններ, որից 2.400.000 ՀՀ դրամը վերականգնվել է ուսումնասիրության ընթացքում:

Համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում 8 ընդերքօգտագործողների պարտավորությունների չափը կազմում է 23.000.000 ՀՀ դրամ, իսկ պետական տուրքի գծով 4 սուբյեկտներ ունեն ընդհանուր 8.000.000 ՀՀ դրամի պարտավորություններ:

ՀՀ դատախազության ուսումնասիրության արդյունքների հիման վրա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների կողմից ապառքներ ունեցող տնտեսվարողներին տրվել են նախազգուշացումներ, նրանց նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ և միջոցներ են ձեռնարկվել դատական կարգով ապառքները բռնագանձելու ուղղությամբ: