Ոստիկանապետի ընտանիքի անդամը տուգանվել է, և մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ պարեկային ծառայության ստեղծմանը և աշխատանքի արդյունավետությանը:

«2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մեզ համար սկզբունքային ու կարևոր հարց է եղել ՀՀ-ում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը: Այդ ճանապարհին մեզ համար կարևորագույն բարեփոխումներից մեկը, որ պլանավորել ենք 2018 թվականին, եղել է պարեկային ոստիկանության հիմնադրումը: Այդ պրոցեսը բավականին դժվար ընթացավ:

2019 թվականին այն ամբողջությամբ պլանավորված էր, հետո վրա հասավ համավարակը, հետո՝ պատերազմը, ներքաղաքական ճգնաժամ: 2021 թվականի հուլիսին որոշում կայացրեցինք մեկնարկել գործընթացը, չնայած այդ պահին գործընթացը լիարժեք մեկնարկային վիճակում չէր: Բացի այն, որ պարեկային ոստիկանության շուրջ բավականին դրական մթնոլորտ է ստեղծվել, մենք աշխատանքային վերջին հանդիպման ժամանակ ոստիկանության պետի հետ ամփոփել ենք աշխատանքի միջանկյալ արդյունքները»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նաև վիճակագրական որոշ թվեր ներկայացրեց, որոնք վկայում են պարեկային ոստիկանության աշխատանքի արդյունավետության մասին:

«Հանցագործություն կատարելու կասկածանքով նախկինում նման ծառայությունների կողմից ոչ մի մարդ բերման չի ենթարկվել: Պարեկային ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 875 մարդ հանցագործություն կատարելու կասկածանքով: Վարչական իրավախախտում կատարելու համար նախկինում ոչ մի արձանագրություն չի կազմվել: Պարեկային ոստիկանության կողմից կազմվել է 189 արձանագրություն: Ճանապարհային ոստիկանությունը նախկինում երբեք հետախուզման մեջ գտնվող մարդ չի հայտնաբերել, պարեկային ոստիկանության կողմից հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 51 անձ»,-ասաց Փաշինյանը:

«Պարեկային ոստիկանության գործունեության 7 ամիսների ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ: Նշեմ՝ երրորդ հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք չունենք, որ այդ մակարդակի պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ ենթարկվեն վարչական պատասխանատվության: Ներողություն խնդրելով Ոստիկանության պետից՝ պիտի ներկայացնեմ մի տեղեկություն. ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք: Կարծում եմ՝ սա շատ հիշարժան փաստ է: Համապատասխան տուգանքը վճարվել է ոստիկանության պետի ընտանիքի անդամի կողմից»,- նշեց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց, որ օրենքի խախտումը պետք է բերի պատասխանատվության, հակառակ դեպքում այն կարող է հասցնել օրենքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության:

«Բոլոր իմ հիշատակած դեպքերում, երբ պաշտոնյայի ընտանիքի անդամ, բարձրաստիճան պաշտոնյա, պարեկային ոստիկանության կողմից օրենքով սահմանված ընթացակարգով ենթարկվել է վարչական պատասխանատվության, բոլոր այդ դեպքերում տվյալ պարեկային ոստիկանը Ոստիկանության պետի հրամանով արժանացել է խրախուսման: Չունենք այդպիսի մի դեպք, երբ պարեկային ոստիկանը ստանդարտից դուրս կամ նոր ստանդարտով գործողություն ծավալած լինի ու խրախուսանքի չարժանանա»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: