Աննախադեպ իրավիճակ՝ «Անպիտան հրթիռներ»-ի գործով նիստին․ դատավարությունը մեկնարկեց դռնփակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց «Անպիտան հրթիռներ» անունը ստացած աղմկահարույց քրեական գործի քննությունը, սակայն լրատվամիջոցների համար՝ անհասանելի պայմաններում։ Նիստն ի սկզբանե դռնբաց պետք է անցկացվեր, սակայն բոլորի համար անակնկալ՝ դատարանը հենց սկզբից ԶԼՄ-ներին արգելեց մտնել նիստերի դահլիճ՝ առանց որևէ պատճառաբանություն ներկայացնելու։

Հատկանշական է, որ Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը դեռ օրեր առաջ էր հայտարարություն տարածել՝ հայտնելով՝ պաշտպանության նախկին նախարարը պահանջելու է դռնբաց դատական նիստեր՝ քրեական գործի հրապարակային քննություն ապահովելու համար: Ապահովել, սակայն, կարծես թե չհաջողվեց։ Պաշտպանական կողմի համոզմամբ՝ դատարանը ոչ իրավաչափ որոշում է կայացրել։

Քրեական այս գործի շրջանակում ամբաստանյալի աթոռին են հայտնվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՊՆ ԳՇ նախկին պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ԳՇ պետ Արտակ Դավթյանը, Պատրոն Դավո մականվամբ հայտնի զենք մատակարարող ընկերության տնօրեն, գործարար Դավիթ Գալստյանը ու ևս 4 բարձրաստիճան պաշտոնյաներ։ Արտակ Դավթյանը նրանցից միակն էր, որն այսօր չէր ներկայացել նիստին։

Ի վերջո, քրեական գործի քննությունը սկսվեց առանց լրատվամիջոցների, և մինչ ներսում ԶԼՄ-ներին անհայտ գործողություններ էին տեղի ունենում, դատարանի բակը մարդաշատ էր․ այստեղ էին նախկին պաշտոնյաների աջակիցները, ովքեր, սակայն, հրաժարվում էին խոսել։

Փակ դռներից այն կողմ կատարվածի մասին լրագրողները փոքրիշատե տեղեկացան պաշտպաններից, որոնք երբեմն դուրս էին գալիս նիստերի դահլիճից։

Պաշտպան Երեմ Սարգսյանի հաղորդմամբ՝ իրենք հիմքեր ունեն գործը նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանին ինքնաբացարկ հայտնելու մասով։

Մոտ 3 ժամ տևած դատական նիստը, որպես այդպիսին, որևէ միջնորդության մասով ելք չունեցավ։ Աշխատանքային օրվա ավարտից հետո դատավորը նիստը հետաձգեց, որ դատարանի նախագահից ճշտի՝ ի՞նչ սկզբունքով է այս քրեական գործը մակագրվել իրեն։

Ի վերջո՝ ինչ հանգամանքներում բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաներն այսօր հայտնվեցին ամբաստանյալի աթոռին։ Նրանց անուններն իրավական դաշտում սկսվեց շրջանառվել օգոստոսի 29-ին, երբ տեղեկություն տարածվեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է սկսել Դավիթ Տոնոյանի բնակարանում, ինչից հետո նա ձերբակալվեց։ Այս լուրերին հաջորդեց ԱԱԾ-ի՝ բանակում կոռուպցիոն սկանդալի բացահայտումը:

Մինչ հանրությունը փորձում էր գուշակել, թե ում անուններն են թաքնված այս գործողության հետևում, սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն միջնորդություն ներկայացրեց դատարան Դավիթ Տոնոյանին և Դավիթ Գալստյանին կալանավորելու մասին։ Ինչպես այսօր, այնպես էլ քննության օրը դատարանի բակում աջակիցների շարքում էին ԱԺ պատգամավորներ, նրան թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Վիլեն Գաբրիելյանը և Քրիստինե Պողոսյանը։

8 ժամ տևած նիստն ավարտվեց ուշ երեկոյան․ Տոնոյանն ու Գալստյանը երկու ամսով կալանավորվեցին։ Փաստաբաններն այսօր էլ հայտարարում են՝ իրենց պաշտպանյալները մեղադրանքը չեն ընդունում՝ այն անհիմն որակելով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան